Անվրեպ գնդակի գեղագիտությունը

ԱՆՎՐԵՊ ԳՆԴԱԿԻ ԳԵՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ


Իմ մենակության մեջ
ես տեղ եմ տալիս
աստղին։ Քանզի
չի լինում ավելի սեր,
քան սերն է, լինում է
ավելի հեռու,
քան հեռուն է։ Սերը
բացակայում է այնտեղ,
ասում են, ուր
սիրո բացատրության
կարիքն է հասունանում։
Տխուր ու անիմանալի։
Նշանառուի
անվրեպ գնդակի
գեղագիտություն՝
սպանվածի հիշողության մեջ։