Թեպետ չի քայլում տարածքի վրա, սակայն
շարժվում է մշտապես, ընթանում է մարդ
անսահման ժամանակի մեջ։
Ոչինչ ոչնչի մասին
չէ երբեք, եւ ամեն ներս
եկող (համեցեք) ունի իր դուռը։
Ոչ մի անձրեւ, ոչ մի արեւ, ամպ ու սամում չկարողացան
քերել ժամանակի դեմքից
եկեղեցու զանգի ղողանջը,
չնայած նրան, որ վանքը վաղուցևվաղուց ավերվել է։
Լռությունը
խոսքի փոխնորդը չէ,
երբեմն ավելի հարմար է՝
ծաղիկներ...
Ծառերը սլաքներ են՝
երկնքի խորքում թռչուններ ցույց տվող,
իսկ այս մի շիվն, ահա, դեպի անհայտն է միտվել
եւ մատնացույց է անում, չգիտեմ՝ թե ինչ։
Երբ գյուղից վերջին բնակիչներս մեքենայով
քոչեցինք, ոչ ոք այնտեղ չմնաց, եւ հանդերում
շարունակում էին արածել ծերացած ձիերը։
Սպասումը թառել է ժամացույցի սլաքի վրա,
եւ սլաքը ծանր է շարժվում տարածության մեջ՝
դեպի մեր հանդիպումը, որ, համենայն դեպս,
մենք չենք նախատեսել։
Ողջունում եմ գալդ, կամ՝
իմ գալը։ Սակայն ո՞վ եւ ո՞ւմ ների,
այլեւս չկա ոչ մի խոսք։ Իսկ ցանկացած բառ... կիսատ է։