Աշխատանքը

Հակոբ Հակոբյան


Աշխատանքը


Աշխարհիս մեջ մի բան միայն
Ես սիրեցի, երեխե՛ք,
Աշխատանքից չկա՛ թանկ բան,
Նրան դուք էլ սիրեցեք։

Առանց համառ աշխատանքի
Չեք ունենա մի լավ օր,
Նա տանում է դեպ նոր կյանքի
Վառ ապագան բախտավոր։

Ահա, կյանքը արթնանում է,
Ու բացվում է լուսածեգ,
Դե՛հ, մանուկներ, ձեզ բարի լույս՝
Աշխատանքը սիրեցե՛ք։


1914