Աշխատասեր շունը
ԱՇԽԱՏԱՍԵՐ ՇՈՒՆԸ
Շունը պահպանում էր իր տիրոջ տունը: Նա տեսավ մի մուրացկան բակումը կանգնած, սկսեց վրան հաչել:
— Սիրելի,— ասաց աղքատը,— բարի եղիր և խղճա ինձ, ահա երկու օր է ոչինչ չեմ կերել։
— Ես էլ նրա համար եմ հաչում, որ տանեցիք լսեն ձայնս և քեզ բաժին բերեն,— ասաց շունը:
— Եթե այդպես է, խնդրեմ բերանդ դեպի տունը դարձնես և այնպես հաչես,— ասաց աղքատը, որ տնապահ շանը աշքատասիրությանը չէր հավատում։