Մանկական ժողովրդական խաղ, որը կատարվում է երեխաների բաց տասը մատների վրա՝ ամեն վանկով մեկ մատն են զարկում, և վերջին վանկի վրա պետք է թաքցնել մատը։ Ամենավերջում մնացած մատը (և դրա տերը) հաղթող են համարվում։ Ծագումնաբանություն. ըստ ժողովրդական ասացվածքի, խաղն ստեղծվել է թուրքերի հարձակումից պաշտպանվելու համար։ Երբ մեկ հայ հարևան թուրքերի հարձակման էր ենթարկվում, բարձր ձայնով իբր թե խաղում էր երեխաների հետ, որպեսզի մյուս հայ հարևանները լսեն և փախուստի դիմեն։
Ապու, ապու, չար ապու
Ապու, ապու, չար ապու,
Էրվեր ինջա[1], թուր ինջա,
Մարիամ, Սարգիս,
Կուտն ուտի,
Ջուրը խմի,
Դուռը բանա՝
Դուս էլնի։