ԱՊՐԵՆՔ ՍԻՐՈՎ
Աղբյուր՝ «Արցախի կոմունիստ» (Արցախի կոմկուսի Կենտկոմի ամսաթերթ), No 10 (212), հոկտեմբեր, 2017, էջ 4։


ԱՊՐԵՆՔ ՍԻՐՈՎ


Ես ապրում եմ իմ հորինած երազների երկրում,
Ու այդ երկիրն ապրում է իմ քնքո՜ւշ-մաքուր երգում:

Երազներս թող իրական դառնան, շոշափելի,
Երկիր ու հող, քար ու ծաղիկ կյանքո՜վ լեցուն լինի:

Երջանկություն մեզ բոլորիս՝ անափ ու անսահման,
Կյանքում ինչ էլ լինի՝ ապրենք միշտ հմայքը գարնան: