Ապրիլի վերջն էր—մայիսին մոտիկ՝
Ութը բարեկամք՝ Սուրբ Խաչ գնացինք.
Օրն էր շատ խաղաղ, թեպետ քիչ ամպոտ.
(Վա՜յ այն ապրիլին որ չէ անձրևոտ),
5
Գաբռել, Կարապետ, Պողոս, Միքայել,
Հովհաննես, Մինաս, Հակոբ, Ռափայել,
Ա՜խ, ազնիվ ընկերք, բարեկամք անկեղծ,
Ձեզ շատ շատ սիրեց Սյուլյուկ բանաստեղծ...
Ա՜խ, իմ սիրելիք, մեզ չօգնիլ փողը,
10
Մեր անունն անհետ կանե սև հողը,
Թե որ խոտեն վար ու ջուրեն հանդարտ
Ապրինք ու մեռնինք անհոգ ու անդարդ.
Հոգու մեղք բան չէ տարին քանի ժում,
Ազնիվ մարդոց հետ անել կեր ու խում.
15
Կերուխում անել, կանչել-կանչվըռտիլ,
Կըռվիլ ու խըմիլ, նորեն պարըշվիլ,
Հանիլ, վար ձըգիլ գեթ ատեն-ատեն
Աղտոտած դիմակ մեր երեսներեն...
Է՜հ, ի՞նչ պետք է մեզ, իմ սիրելիներ,
20
Պինտ կըռած խանութ իլինք քասսաներ,
Պատվավոր անուն ու գործ աջողակ...
Կին հավատարիմ, մըտերիմ զավակ—
Այսքանըս մարդու կյանքի շատ կօգտե,
Անդիին բանը Աստված լավ գիտե։
25
Չուզիմ հետամուտ լալ ես միլիոնի,
Մեջըս չունենալ պատիվ բնիոնի.
Պապերըս ասին՝ փողը չէ մեծ բաղդ,
Փողը ավուճի, կամ ձեռքի է աղտ...