ԱՊՐԻՐ ԻՄ ՄԵՋ


Ծաղկող օրերի բուրմունքները բեր,
Բեր կախարդական ժպիտներիդ մեջ,
Ճերմակ լույսի պես փռիր իմ հոգում։
Եվ իմը եղիր,
Եվ ապրիր իմ մեջ՝
Չծնված ու սուրբ երազներիս հետ։
Դու իմը եղիր,
Եվ ես իմ միջից ինձ դուրս կհանեմ,
Ինձնից վեր կելնեմ բուսնելու նման,
Ինչպես ծառացող շիվը՝ իր թփից։