Առաջին սեր


Անբիծ, մաքուր ձյունին վրա
Եթե կալյակ մ՚արյուն կաթի․
Ձյունն անբասիր՝ կսարսռա
Ճերմակության մեջ իր կաթի։

Ու ծաղիկ մը, աստըղ կարմիր,
Կծլի հոն, ճերմակին մեջ,
Վիրավոր է ձյունն անբասիր՝
Տաք ու խորունկ վերքով մ՚անշեջ։