Առաւօտուն դըռան դիմաց

Առաւօտուն դըռան դիմաց
Եկիր, անցար, չ՚արիր իմաց,
Աչքըս տեսաւ, խելքըս գընաց,
Իմ սիրելի։

Առաւօտուն աս ի՞նչ խաղ է,
Եարս ի բաղչան վարդ կու քաղէ,
Երեսն սպիտակ՝ կարմիր վարդ է,
Իմ սիրելի։

Առաւօտուն դիպէր արև,
Իջնում ու տամ եարիս բարև,
Կու նըմանի վարդի տերև,
Իմ սիրելի։