Առ «Օրագիր»

9. <ԱՌ «ՕՐԱԳԻՐ»>

Կ. Պոլիս, 23 Հուլիս 1871

Մ․<եծապատիվ> խմբագիր,

Կ’ազդարարեմ Մանցումեի խմբագրության, որ անձի անհասկացողութեան և անհատի շփոթում ունի։ Մանզումե Էֆ․[ենտի] «վիհ մեծ կա ընդ իմ և ընդ քո¹) ալտըղընզ մայլումաթ»). ես Ն․[ուպար] Շ․[ահնազարյան]. Վ․[արժարան]ի աշակերտներեն չեմ. ես իմ լեզու՝ գավառիս մեջ, Հայաստանի մեջ ուսած եմ³). և զՁեզ ու զՕրագիր զուգակշռելու փառքն ու կարողությունը օտար Վ.[արժարան]ի աշակերտի ալ չեմ տար։ ԶԶեզ ի խմբագրական օրինավորություն կը հրավիրեմ. զՁեզ կշռողը գաղափարն է․ գաղափարը թողուլ և անձին հարձակելու, անհատը քննադատելու ելնելը պարզապես խմբագրութեան անքաղաքավարութեան ու գաղափարի ապիկարություն է։

Ո՛չ, Մանզումե էֆ.[ենտի] Արմենակ վատ չէ, Ձեր և Ձեր անիրավությանց երկաթի ապտակ է։

Այս անգամ կներեմ Ձեզ, ըմբռնմամբ և յանլըշ մալյումաթով4) Արմենակա դեմ կրկին Ձեզ հատուկ եղած փաթավաթասըզ5) լեզվով ժայթքելնուդ համար։

Կը խրատեմ Ձեզ հայրաբար, որ հասարակության առջև պայաղի) չերևնալու համար պարտիք խմբագրական պատիվն ու օրենքը լավ ճանչնալ։ Մասնավոր անհատի մը ուրիշ անհատի տեղ ըմբռնելով՝ հասարակության առջև խոսք ու վճիռ տալ խմբագրական պատվույն քիչ անարգանք չէ իրավ որ։ Ալ խոսք չունիմ Ձեզ և ոչ ալ Ձեզ դաս տալու ատեն։ Այս է Ա և այս է Ֆ7