Ասես ես չկամ...
Չկամ ինձ համար,
Չկամ ձեզ համար...
Ո՞վ է ինձ հիշում,
Ո՞վ է աղոթում
Միայն ինձ համար...
Ասես ես չկամ,
Չկամ ինձ համար,
Չկամ ձեզ համար...
Ամե՜ն, ամե՜ն ինչ
Դատարկ է այնպես,
Դատարկ են անցած
Տարիներս ողջ...
Ասես ես վաղո՜ւց,
Վաղո՜ւց ես չկամ...