***

Ասում են, թե գիշերները
Գալիս են, որ հանգիստ բերեն
               ճամփաներին,
Իսկ իրենից խռով մարդուն՝
Քիչ հաշտություն,
Նվիրելով նրան ցողոտ
Արթնացումը ցայգալույսի...
Ասում են, բայց...
Ճիշտն ասած, քիչ չեմ գժտվում
Ինքս ինձ հետ,
Հաշտարարս միշտ էլ սակայն
Լինում է իմ ճանապարհը....