ԱՍՏՂԱԿԻՐ


Հանիր պատյանից
Դու սուրդ անպարտ
Ու անահ կանգնի՛ր
Դալիքի դիմաց,
Կարմի՜ր աստղակիր...
Կարմիր աստղակի՜ր,
Փառքով է նախշած քո անցած ուղին,
Կարմիր կռվի մեջ
Չունիս մրցակից
Ու չես ունենա...

Քո զարկից փախան
Ազնիվ զողերի
Լեգեոնները մութ ուղիներով,
Ահաբեկ, շվար,
Յեվ արժեքավոր
Ծանրոցներ ուռած,
Քաղցին անգիտակ,
Անհայտ վայրերում
Նոթի ստկելու
Անտուն շան նման...

Քո զարկից փախան
Վարձկան ու ծախված
Թուլամորթները թալանի ծարավ,
Վոր տիրողների շահերին գերի—
Նենգ ու չարանյութ
Արքաներին հաշտ—
Զանացին խլել
Մեր խորհուրդների տիրապետության
Փառքն ամրակուռ,
Նորից կերտելու
Դահիճ շղթայի, մտրակի, բանտի,
Վոճրի բռնության
Գարշելի ուժը — դարերի ավանդ...

Քո զարկից փախան
Դովաճանները,
Դահիճներն արնոտ,
Վոր պիղծ ձեռքերով
Խեղդում եյին մեզ—
Մեր տենչերն ըմբոստ,
Ու ծմակներում
Միշտ հորդոր կարդում հավասարության.

Յեվ ահա նորից
Չքացող տարրի, շահերով ձուլված
Անհաշտ շարքերում
Պատուհասների
Շասվում են ցանկեր
Ընրդեմ մեր յերկրի...
Չորս տարվա հսկում՝
Գոդեպնդվեցին կեղեքիչները
Ամեր տեսակի,
Կրոնի, ազգի...
Մի տարվա հանգիստ
Ու յետ են դառնում
Քո ծեծած մարդիկ...
Իսկ դու, աստղակիր,
Հանիր պատյանից
Քո սուրը անպարտ
Ու անահ կանգնիր
Գալիքի դիմաց...

1922