Ասցի սիրէ զիս, ծով աչէ՛ր
Ասցի սիրէ զիս, ծով աչէ՛ր
Ասցի սիրէ զիս, ծով աչէ՛ր.
Նա ասաց` պահեմ զաչս ի վերան.
Նի՛ստ, որ հայիմ յերեստ ի վեր,
Արեկ, կացիր, ինձ յերևան:
Թէ շատ թէ քիչ ի յետ ձգեմ.
Միթէ անցնի հուրս ի խափան.
Նա սէր ի սիրտս ի ներս կ'երթայ,
Ես կու մնամ մեղաց դարան:
Բերեմ մեղաց զահն ի մտիս,
Ու դժոխոց հուրն անվախճան.
Մի՞թէ ազատիմ այս կրակէս,
Որ անվախճան ինձ վառեցան:
Խև Յովհաննե՛ս Թուլկուրացի,
Սրտի մտօք զականջդ բաց.
Ու աստէնս արա՛ քեզ ճար շուտով,
Որով անդէն առնուս պսակ: