Ավ.Իսահակյանին
Աղբյուր՝ Արիս Արսենի, Երկերի ժողովածու, գիրք առաջին, Ստեփանակերտ, 2013, էջ 23։

Ավ.Իսահակյանին


Հազա՜ր-հազար երգերում
Ապրում ես դու, վարպե՜տ ջան,
Ապրում է քո հանճարը,
Քո քանքարը, վարպե՜տ ջան:

Ի՞նչ կլիներ` մնայիր
Դու մշտապես, հավիտյան,
Որ իմ հոգում էլ երբեք
Մուժ չլիներ տխրության...

1977, Դիլիջան