Արաբաջի Զաքին
ԱՐԱԲԱՋԻ ԶԱՔԻՆ
Գյուղում միայն Արաբաջի Զաքու տունն է թիթեղյա կտուրով։ Այդ տունը, որը գեղի գլխին է, կարծես ջոկվել է մյուս քարակույտերից և առանձնացել, որպեսզի իր նախշուն կտուրը չաղտոտվի գյուղի մոխրից ու զիբիլից։
Թիթեղյա կտուրով այդ տունն անհաշտ է գյուղի հետ և իր բարձունքից հպարտ նայում է ներքևը, ուր աղտոտ բակերում աղբի ու կվաջրերի մեջ վազվզում են կիսամերկ, կեղտոտ մանուկներ, վնգստում են շան լակոտներ, կարիքի ու մութի դեմ կռիվ է տայիս գյուղը։
Արաբաջու տան առաջ ընդարձակ բակն է, կողքին փոքրիկ բանջարանոցը, որի մի անկյունում իրար վրա դարսած են ցեխապատ քթոցները։
Ունևոր է թաքին։ Տարին տասներկու ամիս նոքարը նրա տանն անպակաս է լինում։ Ամեն ինչից էլ ունի՝ ձիու պայտից մինչև չոր գերանը։ Եթե գյուղում մեկին մի բան է պետք լինում, Արաբաջու ներկած դարպասն է ծեծում։
Եվ Զաքին ունեցածը չի մերժում, բայց գիտե, թե ում պետք է տալ։ Ամենքն էլ գիտեն, թե ինչպես է, որ նա իր ունեցածից տալիս է և միշտ էլ ավելացնում։
— Նա էն ժամանակ իր բեռը դիզեց, երբ որ դուքան ուներ, և տղեն էլ պրիստավի մոտ պիսեր էր,— ասում էին գյուղացիք, երբ ջահելներից մեկը զարմացած հարցմունք էր անում, թե՝
— Էս Արաբաջոնց տան ապրուստը հորո՞վ ա, թե ձորո՞վ, որ վերջանալ չունի...
Զաքին իր դիրքը գիտի։ Ճիշտ է, նա մի քիչ իրեն զսպված է պահում, առաջվա պես գյուղում ինքնիշխան չի, րայց էլի հին շարժ ու ձևը չի մոռացել։
Եթե մի մարդ է գալիս գյուղում ժողով անելու, նա խեղճ է ձևանում։ Տուրքն իջեցնելու համար շրջգործկոմին դիմում է տալիս, հնամաշ չուխա է հագնում,— բայց գյուղի երեխեքն էլ գիտեն, որ Զաքու սնդուկներում պահած բան շատ կա, նրա տավարը մի քանի տուն կպահի։
Ամարին Ջավահիրը — սրա-նրա տան հաց թխող, լվացքին օգնող մի այրի կին, որին Զաքու կինը միշտ կանչում է ու մի փոր հացով ամբողջ օրն աշխատացնում,— Ամարին Ջավոն շատ լավ գիտի Արաբաջու խալու և կարպետի հաշիվը։
— Կռներս կոտրատվեցին նրա խալիքը լվանալով,— ասում է նա հարևան կանանց։
***
Ջավոյի տղան՝ Օվիսը, Արաբաջու տանը նոքար էր։ Ջավոն շատ աղաչեց Զաքուն, որ Օվիսին վերցնի։
— Չի լինի,— ասում էր Զաքին,— քո տղան շատ ա կապը կտրած։ Իմ նոքարը պիտի խոնարհ լինի։ Ա՜յ, տես Օրուջը, հալալ ծիծ կերած ա...
Օրուջը նրա թուրք նոքարն Հր։ Եվ այդ ասելով նա կանչեց.
— Օ՜րուջ...
— Համմե, աղա,— պատասխանեց Օրուջն ու ծլունգ, կանգնեց նրա առաջ ամաչկոտ հարսի պես։
— Գոմը լավ սրբի՛ր,— ասաց Ջաքին, հենց այնպես, մի հրաման տված լինելու համար։ Օրուջը գլուխը կախ հեռացավ, ցախավելը վերցրեց և գնաց սրբած գոմը մեկ էլ ավլելու։
Գործին միջամտեց և Զաքու կինը։ նա էլ խնդրեց.
— Հաց չունեն ուտելու, դե ո՞նց անեն,— ասաց նա այն ժամանակ, երբ ամուսինը մեղմացել էր, չարություն չկար սրտում։
Զաքու կինը վաղուց էր նկատել, որ ամուսինը խաղաղ և զիջող է այն ժամանակ, երբ շաքար է ջարդում իր ձեռքով և մանր կտորներ անելով տալիս է նոքարին կամ երբ չոր հաց է փրթում յուղոտ ապուրի մեջ և հինգ մատով իր փրթոշը խառնում։ Այդպիսի մի օր էլ նա իր համաձայնությունը տվեց։ — Ասա թող երեսիս շատ չխոսի, լեզուն մի քիլ հավաք պահի,— դարձավ նա Հավողին, որ կարկատ ած շալի տուտով երեսը ծածկել էր և գլուխը խոնարհել նրա առաջ։
Ջավոն ուրախ տուն եկավ, բայց ինքն էլ չիմացավ, թե ինչո՞ւ արցունքներ եկան աչքերից։ Արցունքները սրբեց, որ Օվիսը չտեսնի և պատմեց որդուն։
Որդին անտրտունջ համաձայնվեց։ Վաղուց էր որոշել նոքար մտնել, արդեն հասակն առած տղա էր, մի տեղ աշխատանքի պիտի գնար։ Բայց Զաքու մոտ չէր ուզում ծառայել, ուրիշի մոտ էր ուզում նոքար գնալ։ Հիմա, որ Զաքին համաձայնվել էր, էլ անհնար էր ուրիշի մոտ ծառայել։ Զաքին մի թշնամություն կաներ նրան, ով իր խոսքը տափով կտար։
Օվիսը դուրս եկավ տնից, անցավ Զաքու դարպասի մոտով ու նստեց գյուղի վերև սեպի պես ցցված քարի վրա։
Նստել էր Օվիսը քարին, նայում էր գյուղին ու միտք անում, թե որքան պիտի աշխատի, որ էլ նոքար չլինի։ Տանը հասած քույր ուներ և մի փոքր եղբայր։ Նրա հոգսն ավելի քույրն էր. շոր չունի, բոբիկ է։ Ո՞վ է նրան առնելու, ում ցավն է աղքատի օջախից կրակ վառել։
Օվիսի հայրը վաղուց էր մեռել։ Մրսել էր հանդում ուրիշի համար վար անելիս։ Այն ժամանակ Օվիսը խելքը դլխին երեխա էր։ Միտն ընկավ, թե ինչպես մի հավ կռան տակին գնաց Զաքու դուքանից շաքար առնելու հիվանդ հոր համար։ Զաքին հավը տնտղեց ու քմծիծաղ տալով ասաց, թե աղքատի հավն էլ է լղար։ Հետո շաքարը կշռելիս, հարցրեց թե՝
— Ապերդ հոգի ա՞ տալիս...
Հոր մահից հետո տան պակասն ավելի շատացավ։ Մի կով ունեին, էն էլ տարան տուրքի դիմաց, և իրենց մնաց երկու այծ և ութ հավ։
Իրիկուն էր արդեն, երբ նա տուն եկավ, մի քիչ չոր հաց ջիբում դրեց և էլի դուրս գնաց ընկերների հետ զրույց անելու։ Ընկերներ ուներ, իր նման աղքատ, չարքաշ աշխատող։ Գյուղում նրանց անվանում էին «Ղարիբանոցի» խումբ։ Ղարիբանոցը գյուղի աղքատ թաղն էր, ավելի կեղտոտ, ավելի ավերված։ Տաք օրերին, երբ արևը առատորեն ջերմություն է սփռում գյուղի վրա, Ղարիբանոցի պատերի վրա կարելի է տեսնել կեղտոտ լաթեր, պատերի տակ ցնցոտիներ հագին նստոտած են կին ու աղջիկ, որոնք իրենց զգեստներն են արևին տվել։
Մի օր էլ, մի կոմսոմոլիստ տղա եկավ ու խմբին շատ բաներ ասեց։ Տղերքն այն հասկացան, թե պետք է կազմտ- կերպվել և սովորել։ Եվ առաջին անգամ, արևոտ մի օր, քաղաքից եկած կոմսոմոլիստ տղան այնքան նոր բան պատմեց նրանց...
Արաբաջի Զաքու համար Ղարիբանոցի խումբն ալքի փուշ էր։ Նա առիթ չէր փախցնում իր կծու արհամարհանքն արտահայտելու: Մի օր էլ, երբ Ջավոն նրանց բակում բուրդ էր լվանում, Զաքին դարձավ նրան.
— Ջավո՛, տղադ ասում են ուսումնագետ է դառել, հը՞,— ու ժպտաց քենոտ, երևաց առողջ ատամների երկու Հարքր, թավ ունքերի տակ պսպղացին խոժոռ աչքերը։
Ջավոն անխոս էր։ Մի միտք էր անում, թե չլինի Օվիսին դուրս անի, էլ նոքար չպահի։
Բուրդ էր լվանում, լվացածը դարսում քարերի վրա։ Ջուրը ծլլում էր բուրդից, Ջավոյի աչքերից էլ արցունք էր թափվում առվի ջրի մեջ։
***
Օվիսը նախրապան էր։ Առավոտ կանուխ, ծեգը տալիս, Զաքու տավարն առաջ արած, օրվա հացը մեջքին կապած, սար էր գնում, իրիկնադեմին տուն գալիս։
Հացի հետ, հրահանգչի տված գիրքն էր ու մատիտը: Սարում տավարն ախորժով խոտ էր ուտում, ինքը պառկում էր մի թփի տակ և գիրկապ անելով օրվա դասը սերտում։ Երբ հոգնում էր կարդալուց, պառկում էր մեջքի վրա, նայում երկնքի երեսով լողացող ամպերին ու միտք անում։ Մտքերն էլ լողում էին ամպերի պես։
Մի իրիկուն էլ Զաքուն կանչեցին գեղամեջ։ Քաղաքից մարդ էր եկել։ Եկողն անբեղ, անմորուս մի երիտասարդ էր։
Երբ Զաքին ներս մտավ, նրան առաջարկեցին պայմանագիր ստորագրել բատրակ վարձելու համար։ Նա ուզեց չեմ ու չում անել, բայց փորձված աղվես էր. մտածեց մի քիչ և պայմանագիրն ստորագրեց։
Օվիսին էլ կանչեցին, որ նա էլ ձեռ քաշի։ Արաբաջի Զաքուն այդ դուր չեկավ։ Նա համաձայն էր նշանակած գինը տալու, մի մեծ բան չէր նրա համար, իր մտքում դրածն էլ համարյա այդ չափ էր. բայց նրան դուր չևկավ, որ իր նոքարը ստորադրեց իրենից վերև։ Նրա ձեռագիրն էլ ավելի վարժ էր ու սիրուն:
— Ե՞րբ սովորեց դրել,— մտածեց ինքն իրեն ու տուն դարձավ։ Այդ գիշեր քունն ուշ եկավ։ Անկողնում շուռ էր գալիս, ոնց որ շիշի խորոված. տկարություն զգաց, կարծես ոսկորները ցավում էին, մեջքն էլ ծակում էր։
Վեր կացավ տեղից, շապկանց անց ու դարձ արեց սրահում։
— Օրո՛ւջ։
— Համմե, աղա,— գոմից քնաթաթախ ձայնեց նա։
— Էդուց գոմը լավ կսրբես։ Օվիսին էլ ասա,— ու էլի ետ դարձավ, անկողինը մտավ։
Մի իրիկուն էլ, տավարը տեղավորելուց հետո, Հարին Օվիսին կանչեց, մի քանի ռուբլի տվեց աշխատավարձի հաշվին։ Փող տալու ժամանակ Զաքին մի քանի խոսք էլ ասաց, «խելոք» խրատներ, մեծի առաջ խոնարհ լինելու, հարդ ու պատիվ ճանաչելու մասին։ Օվիսը փողը սեղմել էր բռի մեջ, նայում էր Զաքուն, նրա հաստ բեղերին և ուրախ էր, որ համարձակ է նայում Արաբաջու աչքամեջին։
Իսկույն տուն վազեց: Առաջին վաստակն ուզում էր մորը ցույց տալ։ Ամաըին Ջավոն իր կյանքում այդպիսի երջանիկ երեկո քիչ էր տեսել։ Մի քանի անդամ փողերը համարեց, մի շորի տուտում կապեց պինդ և դրեց ապահով տեղ։ Այդ գիշերը մի քաղցրություն կար այծի չոր ու կարծր պանրի մեջ։
Մի քանի օր անց, թաքին նրան քաղաք ուղարկեց, խոփը զոդելու, Օվիսն առիթից օգտվելով մի քանի արշին բյազ առեց, մի գրվանքա շաքար, երկու տետրակ, մատիտ և Լենինի նկարը։
Ծխից սևացած, մդլոտած խրճիթում Լենինի նկարը Օվիսի համար դարձավ հատուկ խնամքի առարկա։ Նա շատ անգամ տուն գալիս առաջին հայացքը նկարին էր ուղղում, տեսնի իր տե՞ղն է, չի՞ ծռվել կամ չի՞ կեղտոտվել։
***
Ընկերները մի օր Օվիսին իմաց տվին, թե քաղաքից մարղ էր եկել ղյուղի տավարը ցուցակ անելու։ Արաբաջին իր տավարը մեկին տասը պակաս էր գրել։
— Ես լսում էի, ասաց թե երկու կով ունիմ, մի երինջ, մեկ էլ մի ավանակ։ Մի քանի հողի ուզեցին հակառակել, Զաքին աչքերն էնպես խոժոռեց, որ տապ արին,— ասաց մեկը։
— Ոնց թե, բա դուք որտե՞ղ էիք...
— Ուրեմն տերությանը խաբե՞ց. մենք մեռած ենք էլի,— զայրացած հարեց Օվիսը։
Եվ Ղարիբանոցը որոշեց գաղտնի տեղեկություն ուղարկել քաղաք, հայտնելով Արաբաջու ունեցած տավարի ճիշտ քանակը։
— Մաթո՛ս, ես ասեմ, դու գրի,— դիմեց Օվիսն իր ընկերներից մեկին,— կով՝ ութ գլուխ, վեց եղ...
— Մինն աչառ ա, մի' հաշվի, հինգը գրի,— ասաց մի ուրիշը։
— Լավ, հինգը գրի, երկու ձի, հարյուր քսաներեք ոչխար...
Մի շաբաթ հետո ամբողջ գյուղն էր խոսում այն մասին, թե Արաբաջի Զաքին սուտ է ասել տավարը գրելիս, ու մեկը «դանոս» է գրել։ Իսկ Զաքին կատաղել էր, տեղ ու դադար չէր գտնում։ Արագ քայլերով բակն էր չափում, իրեն-իրեն թոնթորում.
— Էսպես էլ ժամանակ, ոչ կարգ, ոչ վախ...
Երբեմն էլ իր սրահից նայում էր Ղարիբանոցի խղճուկ տներին և զայրույթից մոռում.
— Էս շան լակոտն իմ գլխիո ձեն շատ ա բերելու։
Եվ Զաքին հենց նույն օրը որոշեց Օվիսին դուրս անել։
— Թող գնա սատկի սոված շան նման։
Բայց երեկոյան դեմ զայրույթը մի քիչ նստեց։ Նա գերադասեց մի ամիս էլ սպասել և աշունքադեմ դուրս անել։ Օվիսն այդ իրիկուն Զաքու տանը հաց էլ չկերավ։
— Կփոշմանես շան նման,— հետևից զայրացած կանչեց Զաքին և կարդացրեց, որ նրա բաժին թանապուրը Օրուջին տան։
Օրուջր նստել էր գետնին, նրանց սեղանից մի քիչ հեռու և գլուխը կախ ընթրում էր։ Նա գիտեր, թե ինչու է «աղան» չարացել։ Եվ իր մտքում Օրուջը մեղադրում էր Օվիսէն, նրան անխելք համարում։
Առավոտ կանուխ, երբ միասին գոմն էին ավլում, Օրուջը Օվիսին ասաց.
— Այդպես չի լինի, աղան հարուստ ա, մենք քյասիբ։ Եվ խնդրեց, որ այդ մտքից հետ կենա, դարձի դա, Զաքու սիրտը շահի ու իր քյասիբության մասին մտածի։
Օվիսը ժպտաց, աղբով լի քթոցը շալակեց ու դուրս եկավ գոմից։ Նա շատ անգամ էր խոսել Օրուջի հետ, փորձել էր նրան իր կողմը քաշել, գրել կարդալ սովորեցնել, բայց Օրուջն այդ չէր ցանկացել։ Սովորելը նա իր ուժերից վեր էր համարում։
Բարի էր Օրուջը, խավարամիտ ու անգիտակից, աչքը ծայր աստիճան չքավորության մեջ բացած, տնով–տեղով սրա–նրա մոտ նոքարությունով գլուխ պահող ընտանիքի զավակ։ Տանն ուտելիք չկար, իր գլուխն էր պահում մի փոր հացով։ Զաքին նրան երկու ,ոչխար էր խոստացել մի տարվա ծառայության համար։
Օրուջը հրաժարվել էր պայման կապելուց։ նա ուրախացել էր, որ Արաբաջու մոտ նոքար է, որովհետև Զաքին նրան այդ պես էր սովորեցրել։ Օրն ի բուն աշխատում էր, պառկում գոմում, փտում էին շորերը կծծահոտի մեջ, բայց մի բառով էլ դժգոհությոէն չէր հայտնում։ Աչքն իր երկու ոչխարի վրա էր, որ տարին լրանալուց հետո պիտի տուն քշեր։
Օրուջն Օվիսին սիրում էր։ Նա ճանաչում էր նրանց աղքատ ընտանիքը, տեսնում էր, որ Օվիսը լավ աշխատող է, բայց չէր հասկանում, թե ինչո՞ւ է նա Արաբաջուն հակառակ, ինչու է պայմանագիր կապել։ Եվ նա մտքում դրել էր լուռ ու խոնարհ նոքար լինել, երբեք չտրտնջալ։ ***
Աշունքանում էր։
Հունձը վերջանում էր։Կալերում առավոտից մինչև արևամուտ եզներն էին այրվում արևի տակ: Չոր հասկերը կամերի կայծաքարի տակ տրաք֊ տրաքում էին, փշրվում։ Փոշի էր ելնում վալերից և երգի ձայն։
Գյուղացիք շապկանց, մի սպիտակ շոր գլխներին, ճիպոտն օդում շարժելով, հա քշում էին եզներին. ոմանք եղանում, կալսում, աջ ու ձախ ցրում։ Իրիկնադեմին եզները հոգնած պառկում էին գետի ափին, ուռիների տակ, որոճում և պոչով ճանճեր քշում, իսկ կալերում թեղ էին տալիս, իրիկվա հովին ջոկում ցորնի հատիկները դեղին դարմանից։
Սարերում խոտը տեղ֊տեղ դեղնել էր։ Օվիսը նախիրն ավելի հեռուներն էր տանում, սարերի լանջերը, ուր խոտը դեռ կանաչ էր։
Աշունքանում էր, և Օվիսը գիտեր, որ Զաքին իրեն էլ չի պահելու։ Հոգսը տան մասին էր։ Տունը որ չլիներ, գյուղից կհեռանար քաղաք, կսովորեր, առաջ կգնար, և էլ հոգս չէր անի։ Տանը մայրը անճար, քույրը' հասած աղջիկ և եղբայրը փոքրիկ, փթանոցի պես կախվել էին ոտքերից, դանդաղ Էր վազքը, մեղմ՝ հարվածի թափը։
Չէր ընկճվում։ Բավական գրաճանաչ էր դարձել, առաջին գիրքը փոխել էր։ Զգում էր, որ գլխում մի փոքր պաշար կա ամբարած։
Արևը, աշունքաշեմի թուլացած արևը, մայրամուտն էր ապրում, ասես կռիվ էր տալիս, մահու կռիվ, որ մի ժամ էլ շող տա ու ջարդված քաշվում էր սարի ետև, իր շողերը խաղացնում ամպերի վրա։
Արևմուտ էր, երբ նախիրը տուն բերեց։ Օրուջն էլ տանն էր։ Երբ նախիրը դարպասով ներս արեց, Օրուջր մոտեցավ Օվիսին և ականջին փսփսաց, թե աղեն իրեն այսօր մի արխալուղ է փեշքեշ տվել. լավ խաբար է առել—թուղթ է ստացել իր որդուց։
Արաբաջու որդին, որը պրիստավի մոտ գրագիր էր, Թավրիզ էր փախել։ Նրա օրոք գյուղում շատ մարդու քիթ էր արնոտվել, շատ էլ թալան տարավ իր հետ, տավար ու խալի անցկացրեց Արաղի մյուս ափը։
Օվիսն ուրախանալու պատճառ չուներ։ Նա գոմի դուռը բաց արեց, որ թին վերցնի, բակը քերի։ Դուռը բաց արեց և մի րոպե քարացած մնաց։
Գոմի անկյունում, տախտակների վրա նստոտել էին Զաքու բարեկամ մի քանի գյուղացի, տերտերն ու Արաբաջին։ Նրանց առաջ մի քանի գավաթ գինի էր, կանաչեղեն ու խորոված։
Օվիսն իսկույն հասկացավ, որ Թավրիղից թուղթ առնե 10 լու համար են հավաքվել։
— Հը՛', կարո՞ղ ես էլի իմաց տաս,— դարձավ նրան տերտերը ու կուշտ ուտելուց բխկացրեց կոկորդում։
Օվիսը ոչինչ չպատասխանեց։ Թին առեց ու դուրս եկավ։
Գոմի քեֆը թեժացավ։ Զաքին իր գիտեցած մարդկանց էր հավաքել, գոմի անկյունում մի անգամ ապահով կերպով սիրտ բացելու, դարդահալ լինելու։ Նեղություն շա՜տ ապրելը դժվարացել էր նրա համար։ Լուր կար, որ հողերը պիտի խլեն, տուրքը տարեցտարի ավելացնում էին։
— Շան ծիծ կերած ա, տերտեր,— ասաց Զաքին գլուխը 20 դեպի բակը շարժեչով։
— Փուչ ժառանգ ա: Ասում են Լենինի պատկերքն էն ա տան պատից կախած,— պատասխանեց տերտերը և միրուքը սղալելով խմեց Արաբաջոնց «ննջեցելոց» հոգու համար։
Գինին թուլացրել էր ուղեղի կապերը։ Լեզուն իրեն–իրեն շարժվում էր նրանց բերանում, և սրտի խորքում պահված մտքերը ակամա դուրս էին թռչում։
Օվիսը բակում աշխատում էր։ Նրա ականջին էին հասնում խոսքեր, որ չէր լսել նրանց բերանից։ Հետո տերտերը մի երգ ասեց․
— Բա՜… ողջում կենաս, տերտեր, էդ հո իմ Թևանիս ասած երգն ա,— բղավեց Զաքին այնպես բարձր, որ փողոցումն էլ կլսվեր։ Երգ չէր, այլ մորթվող անասունի խռռոց։
Օվիսը լսեց, սիրտը թունդ առեց, թիակի կոթն ավելի սեղմեց։ Ուղեց դուրս գնա, ընկերներին իմաց տա, մեկ էլ մտածեց, որ հարբած են, հարկավոր չի։ Երգը փոխեցին։ Այս անգամ մի ուրիշն էր երգում. նա, որ Թևանի աջ կուռն էր, թալանով իր տունն էր լցրել։
Օվիսն էլ չդիմացավ, գոմի գուռը բաց արեց ու ասաց.
— Զաքի գայի, էգ երգը մի ասի, լավ չի լինի...
Մի պահ լռեցին։
Հետո Արաբաջին գռռաց.
— Դե կորի, շան ձագ...
Օվիսը մի երկու քայլ էլ արեց ու նորից խնդրեց։ Հարբած խումբը լռած և անմիտ աչքերով, բերանը բաց նայում էր Օվիսին։
— Ես քո խրատողին էլ, քո Լենինին էլ,— բղավեց Զաքին ու տեղից ծառս ելավ, ամեհի գաղտնի պես։
Օվիսի արյունը գլխին խփեց։ Նրա աչքին ընկավ գինու տիկը։ Մոտ վազեց, տիկը գետնով տվեց։ Կարմիր գինին խառնվեց գոմի կվաջրին։
Տաքին եզան կապն առեց ու մի քանի անգամ հասցրեց Օվիսի մեջքին, կռան։ Օվիսը ծառս էր լինում, ծռմռատվում հարվածների տակ, չանգռոտում Զաքու երեսը, բեղից ու մազերից քաշում։ Մեկը հետևից քացի տվեց, և Օվիսը փռվեց գետնին։ Արյունը բերանն էր լցվել, լնդերքում զգաց մի սուր ցավ։ Եվ Օվիսի գինու պես կարմիր արյունն ևս խառնվեց կվաջրին...
Օվիսը տնքում էր հազար կարկատանով վերմակի տակ պառկած։ Ցավում էին մեջքը, ուսը, ջարդված ատամի տեղը մրմռում էր։ Ճրագի աղոտ լույսի տակ հազիվ էր նշմարվում աչքի տակի ուռուցքը։
Ջավոն շուտ-շուտ փալասի մի կտոր թաթախում էր ջրի մեջ, որդու գլխին դնում։ Եվ երբ Օվիսը աչքերը բաց էր անում, մայրը կռանում էր նրա վրա, հարցնում.
— էլի ցավը կա՞...
— Հիմա մի քիչ լավ եմ,— պատասխանում էր Օվիսը, աչքերը նորից փակում։
Գլխավերևում նստոտած ընկերները, երբ Օվիսն աչքերը բաց էր անում, մի քիչ մոտենում էին, սիրտ տալիս։ — Դու հենց գիտես մենք մեռա՞ծ ենք...
— Թող մի լուսանա...
— Թոկը գցենք վիզը, քաշ տանք դատարան։ Էս ո՞ր տարին ա...
Մի քիչ հետո ներս մտավ Մաթոսը։
— Հը՞
— Ասեցի։ Շան նման դողն ընկել ա ջանը։ Կանչեց մի կողմը, թե չի՞ լինի որ հաշտվենք, մի բան տամ ու սուս կացեք, էղածն էլել ա։ Դարպասն էնպես շրխկացրի, որ պատիցն էլ քար ընկավ...
— Դե հըմի թող իրեն ուտի։
Ջավոն փորձեց հակառակել, թե հարկավոր չի թշնամանալ Արաբաջու հետ, էլի մի փորձանք կբերի, լավ կլինի, եթե հաշտվենք։
— Դու սո՛ւս, Ջավո հոքիր։ Էլ անցավ... Մեր մեռած օրը պիտի լինի, որ Զաքին անպատիժ մնա։
Եվ ընկերներն սկսեցին խորհրդակցել վաղվա անելիքների մասին։ Մաթոսը պնդում էր, որ հարկավոր չի Օվիսի արնոտ արխալուղը լվալ: Նրա միտքն էր վաղ առավոտյան արխալուղն առնել ու դատարան գնալ, ամենքին ցույց տալու։
— Բա էս գիշեր մի բան չանե՞նք, — համարյա փսփսուկով ասած նրանցից մեկը։
— Ի՞նչ։
— Գնանք Զաքու քթոցները ցրիվ տանք... Գեղը կրակենք. էն որ բոստանի կողքին է։
— Չէ՛, հարկավոր չի, էդպես բաներ մեզ սազական չի։ Էգուց գեղում ի՞նչ կասեն,— պատասխանեց Մաթոսը։ Մյուսները համաձայնվեցին։
Օվիսը քնել էր։ Ու նրա քնից օգտվելով ընկերներն սկսեցին պատմել, թե ով ինչպես է լուրն իմացել, ինչպես է հավարին հասել։
— Ես եղներր տարել էի ուռոց տակ։ Մեկ էլ տեսնեմ տերտերը տմբտմբալով եկավ, կռացավ գետի վրա, ձեռքերը լվաց։ Ա՛յ տղա, ասացի, տերտերը հարբած լինի կասես։ Ինձ որ տեսավ, մատը թափ տվեց, թե՝ «անխրատ, անիրավ, դե մի գնա ընկերդ տես, Օվիսին, Օվիսին...»: Էդտեղ մի բան սրտումս տպվեց...
Ջավոն չուռ լսում էր։ Նստել էր օջախի մոտ, նայում էր որդուն, ընկերներին։ Նստած միտք էր անում, թե ինչի՞ցն է, որ այդքան սրտակից են դեպի Օվիսը, ասես բոլորն էլ մի տան տղաներ են։
Օվիսը աչքերը բաց արեց։
— Հը՞,— հարցրեց Մաթոսը։
— Քունս մի քիչ տարավ, հիմա լավ եմ...
Դուռը ճռռաց, ու շեմքին երևաց Զաքու կինը, կռան տակին ինչ֊որ կապոց։ Ջավոն տեղից վեր կացավ, աղջկանը ձայնեց, որ կարպետի վրա ներքնակ փռի և Զաքու կնոջը խնդրեց նստելու։
— Չէ', գնալու եմ...
Մոտեցավ Օվիսին։
— Ո՞նց ես. Բան չկա, կմեծանաս, կմոռանաս։
Ոչ ոք նրան պատասխան չտվեց, կինը տեսավ, թե ինչպես Օվիսը երեսը շրջեց, իսկ Մաթոսը նայեց մյուսներին, որոնց աչքերից ասես կայծեր էին թռչում։ Անհարմար դրությունից դուրս գալու համար, Զաքու կինն սկսեց պատմել, որ ամուսնու բնավորության մեջ այդպիսի մի «չար քամի» կա, բռնելիս ինքն էլ չի իմանում, թե ինչ է անում։
— Էգուց դատարանում էդ քամին կհանեն,— ասաց Մաթոսը։
Զաքու կինը պատասխանելու ոչինչ չգտավ, լռեց։ Մի քիչ հետո, կռան տակին կապած կապոցը բաց անելով, Զաքու կինը երկու պղնձե աման մեկնեց Ջավոյին։
— Ձագի մեղր ա, մեկ էլ կարագ։ Թող ուտի, սիրտը կառնի...
Ջավոն մոտեցավ, ամանները վերցրեց։ Ու հենց այդ ժամանակ Օվիսը տեղից թռավ, խլեց ամանները, դետնով տվավ։ Պղնձե կլոր ամանները զրնգոցով ֆռռացին սենյակում, բաց թողած հոլի պես։
— Գնա՛, գնա՛ ասա, որ Արաբաջու տան հացը հարամել ա. իմ արնադինը էս չի, ասա՛, էգուց կիմանա...
Զաքու կինը գլխիկոր դուրս եկավ։