Արամբին/IV
Հետևյալ օր Ռոստամյանը, թեյ խմելուց հետո, յուր սովորությամբ, անմիջապես նստեց սեղանի մոտ, որ պարապի։ Առաջին ժամը նա աշխատեց սովորական եռանդով։ Նա թերթում էր այս ու այն ձեռագիրը, ժողովում էր յուր առջև դրած փոքրիկ թերթիկներն, ուր մանր տառերով գրված էին ինչ-ինչ հաշիվներ, գումարում էր համարակալի վրա և գրում ձեռքի տակ դրած հաստ ձեռագրի մեջ։ Մի խոսքով, նա շտապում էր առաջ տանել իրան հանձնված աշխատությունը, որ պիտի ավարտեր մինչև հաջորդ ամսի վերջը։ Բայց անցավ առաջին ժամը․ նա զգաց մի անսովոր հոգնածություն, գրիչը շպրտեց մի կողմ, ծխախոտ վառեց և սկսեց հետ ու առաջ շրջել։ Նա կրկին կորցրեց յուր մտքերի թելը․ նրա գլխում զարթնեցին նախընթաց գիշերվա հիշողություններն և, փոխանակ գործի, անձնատուր եղավ այդ հիշողություններին։
Դարձյալ Վարվառեի տխուր և լուրջ կերպարանքը կենդանացավ նրա առջև և դարձյալ նույն թախծալի աչքերը սկսեցին նայել նրա վրա։
— Ոչ․ այս աններելի է,— ասաց նա ինքն իրան,— ամբողջ գիշեր մտածել մի օրիորդի մասին, մի՞թե սրանից ավելի թեթևամիտ բան կարող է լինել։
Այո՛, մի օրիորդի մասին, որն այժմ գտնվում էր նույն տան մեջ, ուր բնակվում է Ռոստամյանը, մի քանի քայլ հեռու, ահա՛, այն դիմացի սենյակներում։ Հետաքրքրելի է իմանալ, զարթնե՞լ
[ 444 ]Բայց ահա փեղկերը բացվեցին, արևի թույլ ճառագայթները թափանցեցին նրանց սենյակները։ Ահա ծերունին, յուր տնային երկայն, մոխրագույն «խալաթով» և կարմրագույն տաճկական «ֆեսը» գլխին։ Նա հազալով դուրս եկավ պատշգամբից, նայեց դեպի վայր, հետո աջ ու ձախ և անհայտացավ։
Վերջապես, երևեցավ և նա, որին ուզում էր տեսնել Ռոստամյանը։ Արդեն հագնված նստած, Վարվառեն թեյ էր պատրաստում, դարձյալ տխուր, դարձյալ մռայլ։ Իսկ հայրը ժպտում է, ծիծաղում։ Անշուշտ նա աշխատում է զվարճացնել աղջկան — անշուշտ, որովհետև հեռվից անգամ այս է արտահայտում ծերունու դեմքը։
Ռոստամյանը զգում էր, որ քաղաքավարության սահմանից դուրս է ուրիշների ընտանեկան տեսարանին ականատես լինել։ Բայց այս — խելքի թելադրությունն էր, իսկ սիրտը ստիպում էր ամոթխած երիտասարդին անշարժ մնալ յուր լուսամուտի առջև։
Սինաս Կիրիլլիչը թեյ խմեց, հագուստը փոխեց և, մի քառորդ ժամ անցած, դուրս եկավ փողոց, յուր հետ տանելով ծառային։ Աղախինը սկսեց սրբել սենյակները։
Վարվառեն դուրս եկավ պատշգամբ, մտիկ արավ տերևաթափ ակացիայի ճյուղերին, դիմացի տանիքին, ներքև, վերև, հետ ու առաջ, բայց տակավին ոչ դեմ ու դեմ — դեպի Ռոստամյանի բնակարանը։
Մինչդեռ երիտասարդը ցանկանում էր որսալ նրա հայացքը, արդյոք, այն միևնույնն է, ինչ որ նախընթաց երեկո, ինչ որ երեկ ու անցյալ օրերը։ Աղախինը սենյակները սրբեց, վերջացրեց։ Վարվառեն գնաց ներս։
Ռոստամյանը դարձյալ նստեց սեղանի մոտ։ Սակայն ահա գրիչը նրա ձեռքում առաջ չի շարժվում, նրա աչքերը նայում են թղթին, իսկ միտքը թափառում է սենյակից դուրս։ Մի անգամ ևս մոտենալով լուսամուտին, նա երես առ երես հանդիպեց խորհրդավոր էակի որոնող հայացքին։ Ո՞ւմ է որոնում, ի՛նչ է ուզում,Ճաշի ժամանակը մոտեցավ․ Ռոստամյանը գրեթե ոչինչ չէր ավելացրել յուր աշխատությանը, սկսած տասը ժամից։ Պետրեն երկու անգամ ներս մտավ, հրավիրեց, բայց նա տակավին ախորժակ չուներ։
Վաղուց Վարվառեն չէր երևում, իսկ նա դեռ արձանացած էր յուր լուսամուտի առջև։
— Ստեփան Գրիգորիչ, խոմ ծոմ չե՞ք պահում այսօր,— լսեց Ռոստամյանը հանկարծ, երեսը հետ դարձրեց և կարմրեց։
— Կերակուրը պաղում է, գնա՛նք,— հրավիրեց Նատալիա Պետրովնան։
Հակառակ սովորականին, ճաշի ժամանակ Ռոստամյանն երեք բաժակ գինի խմեց, և այս անսովոր քանակությունն յուր ազդեցությունն ունեցավ։ Նա սկսեց զվարճախոսել յուր տանտիրուհու հետ, որով և մեծ զարմանք պատճառեց վերջինին։ Մի անգամ նա հանկարծ սկսեց բարձրաձայն ծիծաղել, նայելով կերակուրներ մատուցանող ծառայի հետևից։
— Հըմ, ի՞նչ կա,— հարցրեց Նատալիա Պետրովնան, ավելի ու ավելի զարմանալով։
— Պետրեն այսօր աչքիս ծիծաղելի է երևում,— պատասխանեց Ռոստամյանն, աշխատելով զսպել յուր բուռն ծիծաղը։— Գիտե՞ք, Նատալիա Պետրովնա, նա ոտով-գլխով ինչ բանի է նմանվում․․․— Ծածկած հովանու։ Գլուխը բարակ, սրածայր, ուսերը նեղ, արխալուղն երկայն, փեշերը լայն, իսկ և իսկ ծածկված հովանի․․․ Լա՛վ նայեցեք, եկավ․․․ հա՛ հա՛ հա՛։
Նատալիա Պետրովնան վարակվելով յուր երիտասարդ կենողի ծիծաղով, անձեռոցիկը բռնեց բերանին և սկսեց նույնպես բարձրաձայն քրքջալ։ Հետո նա աչքերը սրբեց, մի քիչ գինի խմեց և ասաց․— Երանի, որդի, որ միշտ այդպես ուրախ տեսնեի ձեզ։ Ի՜նչ սազում է ձեզ ծիծաղը, ախ, ի՜նչ սազում է․․․
Ճաշը դեռ չվերջացած, վոստային նամակաբերն այրիի անունով մի նամակ բերեց։ Նատալիա Պետրովնան անմիջապես բաց արավ նամակը։ Գրողը Գաբոն էր և գրում էր վրացերեն։ Այրին շտապով կարդաց։ Գաբոն հայտնում էր, թե այս տարի արդեն ուսման ընթացքն ավարտում է, հետևաբար երկու-երեք ամսից հետո կգա բժշկի վկայականով։
— Աչքդ լույս, Նատալիա Պետրովնա,— գոչեց բարձրաձայն Ռոստամյանը,— այս էլ Գաբոյի կենացը,— ավելացրեց նա, կես բաժակ ևս մուգ-դեղնագույն հեղուկից խմելով։
Երկուսն ևս — այրին ավետաբեր նամակի, իսկ Ռոստամյանը գինու ազդեցությամբ — շատ ուրախ տրամադրության ներքո, երկար ժամանակ ոգևորված խոսում էին։ Ի վերջո, Ռոստամյանը խոսակցությունը դարձրեց Վարվառեի վրա։ Սակայն պատկառելի այրին, հայտնի չէր ինչու, այդ օրն առաջին անգամ խույս տվեց այս մասին խոսելուց։ Լսելով Վարվառեի անունը, նա հանկարծ ընկավ մտախոհության մեջ, և վայրկենաբար նրա դեմքը փոխվեց։ Ապա նա լռիկ, ինքնուրույնաբար գլուխը շարժեց և ցուցամատի ծայրը շտապով կծեց։ Ռոստամյանը զարմացած նայեց նրա երեսին և այլևս համարձակություն չունեցավ խոսքը շարունակել ցանկալի առարկայի վերաբերմամբ։ Առանց այլևս մի բան արտասանելու, նա բարձրացավ տեղից, գլուխ տվեց և հեռացավ յուր սենյակը։
Երեկոյան Ռոստամյանր դուրս գնաց փոքր ինչ զրոսնելու։ Շատ չանցավ, նա վերադարձավ տխուր մտածության մեջ։
Այսպես անցավ երեք-չորս օր։ Այլևս Ռոստամյանը նախկին եռանդով և համբերատարությամբ աշխատել չէր կարողանում։ Մի անհաղթելի ցանկություն էր զգում նա մեկի հետ մտերմաբար խոսելու, մեկին յուր զգացմունքներն արտահայտելու։ Գուցե թեթևացներ սրտի անորոշ ծանրությունը։ Այլևս մանկությունը նրան թվում էր տխուր, անտանելի, նույնիսկ ամոթալի։ Սակայն ո՞ւր գնար, ո՞րտեղ գտներ մի մտերիմ ընկեր, քանի որ ամենքից հեռացած, չուներ ոչ ոքի հետ սրտակից հարաբերություն, բառիսԱռավոտ ու երեկո դիմացի լուսամուտներում երևում էր Վարվառեն միևնույն տխուր դեմքով։ Երբեմն նա խաղում էր դաշնամուրի վրա, երբեմն դուրս էր գալիս պատշգամբ, երբեմն գրքեր էր կարդում, իսկ տնից դուրս էր գալիս շատ սակավ, այն ևս հոր ուղեկցությամբ և միայն երեկոները։
Մի բավական տաք երեկո ծերունին, յուր աղջկա հետ թև թևի տված, դուրս եկավ տնից։ Ռոստամյանին մի ներքին ուժ դրդեց հետևել նրանց։ Նա շտապով հագնվեց և դուրս եկավ։ Հայր ու աղջիկ դիմեցին դեպի Գալավինսկի պրոսպեկտ։ Մի քանի քայլ հեռվից Ռոստամյանը հետևում էր նրանց։ Անցորդներն ուշադրությամբ մտիկ էին անում նրանց վրա։ Ծերունու պատկառելի դեմքը, Վարվառեի հպարտ և ինքնավստահ քայլվածքը ամենքի աչքում մի խորհրդավորություն էին տալիս անծանոթ զույգին։ Երիտասարդ զբոսնողներից ոմանք, միմյանց բոթելով, ցույց էին տալիս այդ զույգի վրա։
Երբ հայր ու աղջիկ հետ դարձան, Ռոստամյանն երես առ երես հանդիպեց նրանց, գդակը վերցրեց, մոտեցավ, բարևեց, միացավ և սկսեց զբոսնել նրանց հետ։ Ծերունին ուրախ տրամադրության ներքո էր, աղջիկը նույնպես։ Նրանք գովեցին Թիֆլիսի կլիման, կապույտ երկինքը, պարզ օդը։ Մոտ կես ժամ միասին զբոսնելուց հետո, նրանք վերադարձան տուն։ Օրն արդեն մթնում էր։ Ծերունին հրավիրեց Ռոստամյանին յուր մոտ թեյի, Վարվառեն կրկնեց հրավերը, և Ռոստամյանն առաջին անգամ վստահացավ գնալ նրանց մոտ։
Կանթեղները վառած, պատրաստ էին, սեղանի վրա եռում էր մաքուր, ոսկեփայլ հեշտաեռը։ Վարվառեն սովորաբար ինքն էր— Զարմանում եմ,— ասաց Մինաս Կիրիլլիչը,— որ դուք ինժեներ եք և բավականանում եք այդ համեստ նստակյաց պաշտոնով։ Այժմ ինժեներները երկաթուղիների վրա տասնյակ հազարներ են վաստակում։
— Ես ինժեներ չեմ, Մինաս Կիրիլլիչ,— պատասխանեց Ռոստամյանը, ժպտալով,— Նատալիա Պետրովնան է իմ անունը այդպես կնքել։
— Հապա ի՞նչ է ձեր մասնագիտությունը։
— Իմ մասնագիտությունը — երկրագործություն է։
— Աա՜,— արտասանեց Մինաս Կիրիլլիչը մի փոքր հիասթափված մարդու եղանակով,— ուրեմն դուք ո՞ր ուսումնարանումն եք ավարտել։
— Մոսկվայի Պետրոսյան երկրագործական ճեմարանում։
— Հասկացա. երկրագործ եք։ Բայց ի՞նչ գործ ունեք սենյակի պատերի մեջ։
— Ո՞ւր գնամ։
— Գյուղը,— պատասխանեց ծերունին վճռողաբար։
— Կցանկանայի գնալ, բայց դրա համար հարկավոր է երեք բաներից մեկը։
— Օրինա՞կ։
— Կամ դրամագլուխ, կամ սեփական կալվածք, կամ մեր հարուստ կալվածատերերի հավատարմությունը։— Եվ ոչ մեկը դրանցից չունի՞ք։
— Չունիմ, ինչպես և ինձ նման շատերը չունին։
Մինաս Կիրիլլիչը խորհրդավոր կերպով գլուխը շարժեց և ծանր եղանակով ասաց․
— Չէի՞ ասում ձեզ, պարոն, որ մենք դեռ տգետ ենք։ Ասացեք խնդրեմ, ի՞նչ կլիներ, որ մեր հարուստ կալվածատերերից մեկy ձեզ ընկերացներ իրան հետ և յուր կալվածքը տար, որ դուք եվրոպական ձևով մշակեիք։ Ո՛չ, եղբայր, մեզ համար վաշխառությունն ավելի հեշտ է, քան թե երկրագործությունը։ Ջհուդ ենք մենք․․․
Հետո ծերունին հարցրեց, թե, արդյոք, Ռոստամյանի ներկա աշխատությունը, փոքր ի շատե համապատասխանում է յուր մասնագիտությանը։ Ռոստամյանը պատասխանեց, թե նրա գրավոր աշխատությունը, ճշմարիտ է, վերաբերվում է յուր մասնագիտությանը, բայց միայն տեսականի կողմից, թե նրան կառավարությունից հանձնված է կազմել և ընդարձակել երկրի մասին զանազան տնտեսական տեղեկություններ և այլն, և այլն։
Խոսակցությունն անցավ այլ առարկաների վրա, և Ռոստամյանը մնաց յուր հարևանների մոտ մինչև երեկոյան տասը ժամը։ Դուրս գնալիս, Մինաս Կիրիլլիչը բարեկամաբար հայտնեց նրան, թե յուր դռները միշտ բաց են նրա համար և խնդրեց, որ շուտ-շուտ շնորհ բերի։
Այդ օրվանից սկսած Ռոստամյանն այլևս չէր վարանում ստեպ-ստեպ այցելել ծերունուն և նրա աղջկան, և միշտ այն ժամանակ, երբ գիտեր, որ Մինաս Կիրիլլիչը տանն է։ Վերջինը հետզհետե ավելի ու ավելի բարեկամանում էր նրա հետ։ Թեև շատ բաներում նրանք չէին համաձայնվում միմյանց մտքերին և շատ անգամ Ռոստամյանը տաք-տաք հակառակում էր ծերունուն, բայց Մինաս Կիրիլլիչին դուր էին դալիս երիտասարդի առողջ, համարձակ և երբեմն մոլեռանդ դատողություններն այն մասնավոր, հասարակական և մերթ ընդ մերթ ազգային խնդիրների վերաբերմամբ, որ միշտ հետաքրքրում էին անգործ ծերունուն բացասականի կողմից։Նրանց խոսակցությանն ու վիճաբանությանը մասնակցում էր և՛ Վարվառեն յուր մեղմ ձայնով, խոսելու համեստ եղանակով և պարզ, ժամանակակից կեղծությունից զերծ ձևերով։ Հաճախ ծերունին լռում էր, վիճաբանության ասպարեզը թողնելով յուր աղջկան և Ռոստամյանին։ Հարկավ, նրա ներկայությամբ երկու երիտասարդ անձանց խոսակցությունը երկար չէր կարող տևել այն առարկաների վրա, որ մատչելի չէին ծերունու ուղեղին և զգացմանց։ Բայց, այսուամենայնիվ, երբեմն նրանք, կարծես, մոռանալով Մինաս Կրիլլիչի ներկայությունը, շոշափում էին միմյանց սրտին մոտիկ խնդիրներ։ Այսպես, մի երեկո Ռոստամյանը սեղանի վրա տեսավ Գյոթեի «Վերթեր» անունով գրքույկը, որ Թիֆլիսի գրադարանների մեկից վերցրել էր ծերունին աղջկա խնդրանոք։ Ռոստամյանը հարցրեց Վարվառեին, թե կարդացե՞լ է այդ գրքույկը, արդյոք։ Վարվառեն նույն օրը միայն ավարտել էր գրքույկի ընթերցանությունը և, երևում էր, տակավին նրա տպավորության ներքո էր։ Նա նախ շփոթվեց, ապա մութ կերպով սկսեց խոսել վեպի բովանդակության մասին։ Խոսակցությունը չէր կարող շարունակվել այն բարդ գաղափարի մասին, որ արծարծում էր բանաստեղծը, ըստ որում Մինաս Կիրիլլիչը ներկա էր, թեև, հարկավ, տեղյակ չէր գրքի բովանդակությանը։
Ահա հենց այղ երեկո էր, երբ Ռոստամյանը յուր սենյակը վերադառնալուց մի քանի րոպե անցած, ներս մտավ Պետրեն և ասաց, թե Նատալիա Պետրովնան խնդրում է նրան շնորհ բերել յուր մոտ։
Այրին, մի համրիչ ձեռին, թախտի ծայրին նստած, խորին մտածության մեջ էր։ Նա լուռ ընդունեց յուր երիտասարդ կենողին և, տխուր հառաչելով, հրավիրեց նստել։
— Խոմ վռազ գործ չունի՞ք,— հարցրեց նա։
— Ոչ,— պատասխանեց Ռոստամյանը, զարմանալով այրիի անսովոր մտախոհության վրա։
— Որտեղ էիք,— հարցրեց այրին։
— Ռոստամյանն ասաց, թե որտեղ էր։
— Նոր բան չիմացա՞ք։
Այս հարցն առաջարկելիս այրին աչքի տակով խորհրդավոր նայեց— Աշխարհս, Ստեփան Գրիգորիչ, վատացել է․ խե՜ղճ մարդ, խե՜ղճ կնիկ․․․
— Ի՞նչ է պատահել, Նատալիա Պետրովնա,— հարցրեց Ռոստամյանն, այս անգամ համբերությունը հատած։
— Այն է պատահել, որդի, որ մեր Վարվառա Մինայեվնան — աղջիկ չէ։
Ռոստամյանը, տակավին չհասկանալով այրիի ասածը, զարմացմամբ լի աչքերը հառեց նրա երեսին։
— Հապա՛,— շարունակեց այրին, գլուխը շարժելով,— Վարվառեն մարդ ունի, պսակված է և մարդուց բաժանված։
Ռոստամյանը գունաթափվեց։ Այրին, ոտը ոտի վրա դնելով, շարունակեց։
— Բայց ես ու դուք կարծում էինք, որ նա անմեղ աղջիկ է։ Միտնե՞րդ է, Ստեփան Գրիգորիչ, թե ինչքան ես խնդրում էի ձեզ, որ նշանվեք նրա հետ։ Հետո տեսա, որ դուք չեք ուզում, ասացի, թող իմ Գաբոյի համար պահեմ։ Է՛հ, ի՛նչ մեղքս թաքցնեմ, ես սուտ ասել չեմ կարողանում․ եթե դուք խնդրեիք ու աղաչեիք էլ, ես չէի թողնիլ, որ Վարվառեն ձեզ հասներ։ Ես շատ սիրեցի նրան և ուզում էի, որ նա անպատճառ իմ Գաբոյի հարսնացուն դառնա։ Հիմա, դուք աստծու բանին մտիկ արեք, որ ոչ ձերը կարող է լինել և ոչ իմ Գաբոյինը․․․ փառք քեզ, տեր աստված․․․
— Բայց ձեզ ո՞վ ասաց, որ Վարվառա Մինայեվնան մարդ ունի,— հարցրեց Ռոստամյանը, հազիվ կարողանալով զսպել յուր բուռն հուզմունքը։
— Համբերեցե՛ք ու ես մեկ-մեկ կպատմեմ։ Մի օր, որդի, սիրտս տխրեց, ասացի գնամ նրանց մոտ։ Գնացի․ Մինաս Կիրիլլիչը տանը չէր․ Վարվառա Մինայեվնան տխուր նստած էր միայնակ։ Սկսեցինք խոսել դեսից դենից։ Մեկ էլ տեսնեմ, դու ես իմ պարոն Ստեփան Գրիգորիչ, այդ մեր Վարվառա Մինայեվնան դարձավ«Ահա, ուրեմն, ինչումն է թաքնված նրա տրտմության գաղտնիքը», կայծակի արագությամբ անցավ Ռոստամյանի մտքով։ Այլևս նա չէր հոգում, թե յուր հետաքրքրությամբ և դեմքի արտահայտությամբ ակամա արտահայտում է այրիին այն, ինչ որ դեռ միմիայն յուր հոգու ու սրտի գաղտնիքն էր։
— Բայց ո՞վ է Վարվառեի մարդը, ո՞րտեղ է, ինչո՞ւ են բաժանվել նրանք,— հարցրեց Ռոստամյանը անհամբերությամբ միմյանց հետևից։
— Ականջ դիր, մեկ-մեկ կպատմեմ,— պատասխանեց Նատալիա Պետրովնան։
Եվ սկսեց մանրամասն պատմել բոլորն, ինչ որ լսել էր Վարվառեից։
Նատալիա Պետրովնան խոսում էր մերթ հայերեն, մերթ ռուսերեն և երբեմն, նեղ տեղն ընկած ժամանակ, դիմում էր վրացերենին։ Իսկ այնտեղ, ուր խոսք չէր գտնում, միտքը հասկացնում էր յուր հսկայատիպ մարմնի պես-պես շարժումներով։ Ինչևէ, նրա պատմության էական իմաստն այսպես հասկացավ Ռոստամյանը։
Մինաս Կիրիլլիչն և Վարվառա Մինայեվնան բուն մոզդոկցիներ են, թեև բնակվել են մեծ մասամբ Մոսկվայում։ Վարվառա Մինաևնան յուր հոր միակ աղջիկն է։ Նա ունեցել է երկու եղբայր և երեք քույր, որոնք մեռել են մանկության հասակում։ Իսկ մայրը մեռել է Վարվառեի ծննդյան վրա։ Զրկվելով յուր հինգ զավակներից և ամուսնուց, Մինաս Կիրիլլիչը յուր սերը տվել է Վարվառեին։ Աստված խնայել է Վարվառեին։ Օ՜օօ, խեղճ մարդնԱյստեղ բարեմիտ այրին, հուզվելով, մի քանի վայրկյան ընդհատեց յուր պատմությունը։ Ռոստամյանը, գրեթե շունչը զսպած, անհամբերությամբ լսում էր, սպասելով այրիի պատմության շարունակության։ Խե՜ղճ երիտասարդ, նույն ժամին նա մոռացել էր ամեն ինչ, հոգով ու մտքով կենտրոնացել էր մի կետի վրա — ո՞վ է արժանացել Վարվառեի կենակցությանը և ի՛նչ է պատճառը, որ թունավորվել է նրա կյանքը։ Բայց բարեմիտ այրին, չնայելով ունկնդրի անհամբերությանը և յուր ոգևորությանը, չէր շտապում պատմությունը համառոտելու։
Վարվառեն մեծանում է, հայրը նրան յուր հետ տանում է Մոսկվա, տնային ուսուցիչներ է վարձում — ֆրանսերենի, հայերենի, ռուսերենի, երաժշտության, երգեցողության, ամեն մի բանի համար ջոկ-ջոկ։ Վերջապես, Վարվառեն քսան տարեկան է դառնում, բայց սիրտը դեռ անմեղ, ուրիշ բանի մասին չի մտածում։
— Այնքան հորս սիրում էի, ասում է, որ կարծում էի, թե առանց նրան մեկ օր էլ չեմ կարող ապրել։
Բայց Մինաս Կիրիլլիչը վճռում է նրան ամուսնացնել։ Նա մի քանի հարուստ երիտասարդների անուններ է հիշում։ Վարվառեն ոչ մեկին չի հավանում։ Վերջը Մինաս Կիրիլլիչը կանգնում է, թե Մոսկվայում ապրող հաշտարախանցի ծեր Միզանդրոնցովն յուր եղբոր որդու համար առաջարկություն է անում, թե Վարվառեն չպիտի մերժի, թե Միզանդրոնցովն ինքը ընտանետեր չէ, թե եղբոր որդին նրա հարստության միակ ժառանգն է և այլն, և այլն։ Մի օր մի ընտանիքում Վարվառեին ծանոթացնում են երիտասարդ Միզանդրոնցովի հետ։ Այն օրից սկսած այդ երիտասարդն ընկնում է Վարվառեի հետևից։ Որտեղ գնում է խեղճ աղջիկը, նրան է հանդիպում — թատրոններում, հանդեսներում, այգիներում։ Սի խոսքով, այդ մարդր շվաքի նման հետևում է նրան։ Մի օր նա յուր սերը հայտնում է Վարվառեին։ Վարվառեն մերժում է, պատասխանելով, թե առայժմ ամուսնանալու ցանկություն չունի։ Միզանդրոնցովը չի հուսահատվում, իսկ Մինաս Կիրիլլիչը նրան ընդունում— Խոմ խեղճ աղջիկը չէր կարող աչքերը կապել, որ յուր շվաքը չտեսնի,— շարունակեց այրին։— Կնիկը, Ստեփան Գրիգորիչ, շուտ է խաբվում, ևս առավել ջահիլ աղջիկը։ Հոր գովասանքն, աղաչանքն ու պաղատանքը — ա՛յ պետք է անպատճառ նրան գնաս, ա՛յ հարուստ ժառանգություն է ստանալու, ա՛յ ջահել է, ուսում առած է, գրանիցումն է եղել, ա՛յ եթե չես գնալ, սիրտս կկոտրես, մինչև գերեզման հետդ չեմ խոսիլ, ձեռք կվերցնեմ, խեղճ եմ, համ հայրդ եմ, համ մայրդ, ինձ լսիր, դես-դեն — վերջը Վարվառեին խելքից հանում է մարդը։ Գիտե՞ք, Ստեփան Գրիգորիչ, որ անձրևն, եթե շարունակ միևնույն տեղը կաթի ու կաթի — վերջը քարին էլ կծակի։ Մի տարի ու կես հայրն աղաչում է ու պաղատում — գնա՛, գնա՛, վերջը խեղճ աղջիկը, գլուխն ազատելու համար, գնում է Միզանդրոնցովին, որին «ոչ սիրում էի, ոչ էլ ատում», ասում է Վարվառեն։
— Հետո՞,— ստիպեց Ռոստամյանն, ավելի ու ավելի համբերությունը կորցնելով։
— Հետո, Ստեփան Գրիգորիչ, չնեղանաք, որ ասեմ թե տղամարդը վատ, շատ վատ արարած է։ Դուք ուզում եք իմանալ, թե Վարվառեն որ ամուսնանում է, հետո ինչո՞ւ է բաժանվում։ Գնացեք այդ բանը հարցրեք մեր ժամանակվա փուչ տղամարդերից, որ պսակված են․․․ Ակիմ Աբրոսիմիչ Միզանդրոնցովը դուրս է գալիս մի աղվես։ Այդ մարդը, ո՛վ կարող էր իմանալ, մտքում դրած է լինում խոնարհ, անմեղ մարդ ձևանալ, քանի որ հորեղբայրը կենդանի է, որ նրա ժառանգությունը ստանա և հետո ինչ որ ուզում է, այն անի։ Այսպես էլ լինում է․ ծերացած Միզանդրոնցովն, յուր եղբոր որդուն պսակելուց վեց ամիս անցած մեռնում է ու կարողությունը թողնում աղվեսին։
Այնուհետև Վարվառեի մարդը դուրս է գալիս յուր կեղծ մորթուց։ Առաջ նա ցերեկներն է սկսում ուշանալ, հետո գիշերները։ Մի գիշեր մինչև լույս տուն չի գալիս։ «Ո՞րտեղ էիր», հարցնում է Վարվառեն։ «Ընկերներիս մոտն էի, ասում է, առևտրական հաշիվներ էինք անում»։ Լա՜վ։ Մի ուրիշ անգամ էլ ուշանում է, ուրիշ— Հենց որ ինձ տեսնում էր,— շարունակեց այրին Վարվառեի խոսքերով,— գլուխը կրծքին քաշ էր ձգում, համեստ, խոնարհ, սկսում էր ձեռք ու ոտքս համբուրել, երդվում էր յուր հոր ու մոր գերեզմանով, թե ինձ օրեցօր ավելի է սիրում։
Մի օր Վարվառեի ընկերուհիներից մեկը կատակով նրան մի բան է ասում Ակիմ Աբրոսիմիչի մասին։ Վարվառեն ծիծաղում է, բայց սիրտը սկսում է ցավել։ Մյուս օրը մի ուրիշից էլի մի բան է լսում։ Վարվառեն, ամոթից, սկսում է պաշտպանել յուր կեղտոտ ամուսնուն ուրիշների մոտ։ Հետո նա չի ուզում յուր ծանոթների աչքում երևալ, կարծում է, որ ամենքը ծաղրում են նրան իրանց մտքում։ Մյուս կողմից էլ նկատում է, որ Մինաս Կիրիլլիչը օրեցօր պաղում է դեպի փեսան, տեսնվելիս — առաջվա պես սիրով չի ընդունում նրան։ Բանը բոլորովին պարզվում է։ Միզանդրոնցովի փողերը գնում են ջրի պես։ Վարվառեն յուր ցավը հայտնում է հորը։ Հայրն այնպես է ցույց տալիս, թե չի հավատում, բայց ո՜ւր․․․ ամբողջ քաղաքին է հայտնի լինում Միզանդրոնցովի արարքը։ Իսկ Միզանդրոնցովը շարունակում է Վարվառեի մոտ երդվել, որ սիրում է, պաշտում է և այլն․․․
— Ա՜խ Ստեփան Գրիգորիչ,— գոչեց Նատալիա Պետրովնան, գլուխը դառնությամբ շարժելով — քանի-քանի մարդիկ կան հենց մեր Թիֆլիսումն էլ, որ տանը համբուրում են իրանց կանանց ձեռը, իսկ դրսում անառակների ոտը։
Վարվառեն մի օր կանգնում է և յուր մարդու երեսին ասում․ «Ակիմ, կամ արարմունքդ թող, կամ ինձ»։ Մարդը մեղա է գալիս, բայց շարունակում է յուր անառակությունները։ Վարվառեն էլի խնդրում է, չի լինում։ Մի անգամ նա կառքով գնալիս է լինում— Կնիկը համբերող է, Ստեփան Գրիգորիչ, — գոչեց այրին, ձայնը բարձրացնելով, — բայց էլի մարդ է, աստված չէ։ Վարվառեն կառքը քշել է տալիս ուղիղ յուր հոր տունը։ «Կամ սպանիր ինձ, կամ թող, որ քեզ հետ ապրեմ», ասում է։ «Վարվառե, խելքի եկ»։ Չի լինում․ ո՛չ հոր աղաչանքը, ո՛չ մարդու նոր մեղա գալը — չեն օգնում։
Մի ամիս անցած, Միզանդրոնցովը Մոսկվայից անհետանում է։ Բոլոր ծանոթներր սկսում են խոսել, որ նա «մի դերասանուհու հետ փախել է Օդեսա»։ Մի փոքր ժամանակից հետո, Վարվառեն նամակ է ստանում նրանից հազար ու մի սատանայություններով լի։ Նա գրում է, թե մեղավորը Վարվառեն է, որ խայտառակեց նրա անունը, թե այլևս նա չի կարող Մոսկվայում երևալ, թե Վարվառեն, եթե ուզում է, թող ինքը գնա նրա մոտ և այլն, և այլն։ Քաղաքում երկար բամբասում են․ հարցնում են Մինաս Կիրիլլիչին, նա հարցնողներից գլուխ է փախցնում։ Վարվառեն գիշեր ու ցերեկ տնից չի դուրս գալիս, օրից-օր բաները վատանում են։
— Հիմա գանք Մինաս Կիրիլլիչի խղճմտանքին,— շարունակեց Նատալիա Պետրովնան, մի անգամ ևս հառաչելով։— Բայց ինչ պատահեց ձեզ, Ստեփան Գրիգորիչ, դուք ինձ չե՞ք լսում։
Արդարև, Ռոստամնյանն այլևս չէր լսում այրիի խոսքերը։ Գունաթափ, դողդոջուն շրթունքներով, ատամները սեղմած, նա յուր հայացքը հառել էր սենյակի դեպի մութ անկյունը։
— Ես․․․ ո՛չինչ․․․ լսում եմ․․․— արտասանեց նա սթափվելով։
— Ո՛չ, դուք ականջ չեք դնում, ներողություն, ես ձեր գլուխը ցավացրի։
— Ծխախոտի ծուխը գլուխս պտտեցրեց, ի՞նչ էիք ասում, շարունակեցե՛ք, խնդրեմ։ Բայց ոչ, ուշ է, Նատալիա Պետրովնա, ներեցե՛ք։ Բարի գիշեր․․․
Թողնելով այրիին զարմացած և խոսքը կիսատ, Ռոստամյանն արագությամբ դուրս վազեց։ Նա անհապաղ անցավ յուր ննջարանն և, դռները չփակած, հագուստը հագին, երեսնիվայր պառկեց անկողնի վրա։Այսպես ուրեմն, Վարվառեն օրիորդ չէ։ Նրա բախտն արդեն խորտակված է ճակատագրի անողոք հարվածով։ Ահա ինչն է պատճառը նրա անբաժան տխրության, այն մռայլ ստվերի, որ սքողել է նրա մատաղ դեմքը։ Այդ — անհաջող կյանքի դառն արտահայտությունն է, այդ — վշտալի վիճակի սև դրոշմն է։ Արդյոք կարելի՞ է այստեղ մեղադրել ճակատագիրը կամ նախախնամությունը, արդյոք, անիմաստ բառեր չե՞ն սրանք։ Վարվառեն զոհ է դարձյալ եսամոլ հոր քմահաճության, ուրիշ ոչինչ։ Անսիրտ ծնողն յուր հայրական սերն աղջկան վաճառել է նրա բախտի արժեքով։ Նա ի չարն է գործ դրել որդիական սերը, հարգանքն և անձնուրացությունը։ Դուստրն յուր անմեղ սիրտը զոհել է բռնակալ հոր ինքնասիրությանը, և սա ընդունել է մի այդպիսի ծանր զոհաբերություն։ Մի ծերունու քիմքը գոհացնելու համար, ջարդ ու փշուր է եղել մի ծաղիկ կյանք։ Համեստությունն ու գեղեցկությունը հանձնվել են ժամանակակից անարգանքի իշխանության։ Աղավնին րնկել է ագռավի գիրկը, որ նեխված լեշով է հագեցնում յուր անխտրական կոկորդը։ Առաքինությունն ապականվել է գարշելի մեղսագործությամբ։
«Եվ ո՞վ է մեղավորը»։
— Միակ զավակի սիրող հայրը։
«Անարգվածն ումի՞ց պիտի պահանջի յուր վրեժը»։
— Հորից և միմիայն յուր հարազատ ծնողից։
Բայց նա դեռ սիրում է այդ բռնակալին, դեռ կարողանում է ներել նրա այդ ծանր հանցանքը։ Առաքինությո՞ւն է այդ արդյոք, թե՞ կնոջ դարավոր ստրկության արգասիք։— Ստրկություն, որ կրավորական արարածի մեջ ոչնչացրել է ամեն մի ինքնակամություն։
Զարհուրելի է մարդկային հակասությունը։— Այդ բռնակալը դեռ համարձակվում է ուրիշներին դատապարտել, դեռ հավակնություն ունի առաքինի և բարոյական մարդ ձևանալ։ Նա դեռ բողոքում է մարդկության դեմ, մրոտում է մի ամբողջ ժողովրդի անունը, թե սա խլում է նրա հանգստությունը, թունավորում է նրա գոյությունը։ Կե՜ղծ ազատամտություն։ Սո՛ւտ են նրա հայրական զգացմունքները, ծնողի սերը մի մաքուր դիմակ է այլանդակ բարբարոսությունը սքողելու համար։Իսկ ա՞յժմ․․ ա՞յժմ ինչ է ուզում նա յուր հայրական կամքով անբախտացրած արարածից։ Միթե՞ մի ձեռով տված վերքը կամենում է մյուս ձեռով բուժել։ Եվ ի՞նչ դեղերով։— Աշխարհի ունայն շուքը օտար երկրներում նրան ցույց տալո՞վ։ Մի՞թե նա այնքան միամիտ է, որ կարծում է, թե մի երիտասարդ կնոջ ամայի սիրտը կարող է լիանալ կյանքի լոկ արտաքին շքեղությունները տեսնելով։ Ո՛չ, ո՛չ, հազար անգամ ոչ։ Կենդանի մատաղ սիրտը մի երաժշտական գործիք չէ, որ հնչի այն եղանակն, ինչ որ կամենում է մի ուրիշի կամքը, լինի ույդ ուրիշը հարազատ հայր և տասն անգամ ավելի սիրող հայր։ Այդ հակառակ է բնությանը։
Ծերունին բռնակալ է։
— Բռնակալ է, բայց ի՞նձ ինչ․․․— գոչեց հանկարծ Ռոստամյանը, ծանրացած գլուխը բարձի վրայից բարձրացնելով և աջ ձեռը ճակատին դնելով։
Եվ ճշմարիտ, նա ո՞վ է, ի՞նչ իրավունքով է դատապարտում այդ ծերունուն, և ո՞ւմ պատճառով։ Մի հասարակ ծանոթի, մի հասարակ կնոջ պատճառով, որի հետ ընդամենը երկու ամիս չկա, որ ծանոթացել է։ «Մի դրացի կի՞ն, մի հասարակ ծանո՞թ»։ Այսպե՞ս է, արդյոք ճի՞շտ է, որ Վարվառեն նրա համար սրանից ավելի մեծ և խորհրդավոր նշանակություն չունի։ Իսկ այն երկար խոսակցություննե՞րը, ախորժելի վիճաբանություննե՞րը, իսկ նրա իմաստալի հայացքնե՞րը, ժպիտնե՞րը, հառաչանքնե՞րը։ Իսկ այն երեկոյան խոսակցության նյո՞ւթը, նրա գաղտնի ոգևորությո՞ւնը մի վիպական չարաբախտ հերոսի մասին, որի դրությունն այնքան կարող էր մոտիկ լինել Ռոստամյանի դրությանը։ Սպասեցե՛ք։ Ոչ, ոչ, այստեղ թաքնված է ավելի խորին գաղափար, քան թե կարող է գտնել լոկ սառն դատողությունը։ Սակայն այլևս ուշ և ավելորդ է այս մասին մտածել։
— Եվ ոչ միայն ուշ է, այլևս անկարելի,— շարունակեց Ռոստամյանը վճռական եղանակով, մի քանի րոպե ևս լուռ մտածելուց հետո։— Ինձ մնում է մոռացության տալ նրա կերպարանքն և շարունակել իմ տխուր մենավորությունը։ Եթե կա մի կայծ, պիտի շուտով հանգցնել այդ կայծը։ Իմ և նրա մեջ բացվեց մի խոր անդունդ — հասարակական նախապաշարմունքն և քրիստոնեականՆա հագուստը հագին դարձյալ պառկեց։ Սակայն ուղեղի րոպեական խաբուսիկ սառնությունը չազդեց բորբոքված սրտի վրա։ Նրա գլխում պտտում էր այրիի պատմությունը, աչքերի առջև — Վարվառեի տխուր կերպարանքը։ Իսկ քունը, հոգեկան տանջանքների այս ժամանակավոր դարմանը, խույս էր տալիս նրանից։
Երկար միջոց նա հայացքն ուղղած էր սենյակի առաստաղին, մինչև որ մի տեսակ նիրհ տիրեց նրան։— Այդ — քնի և արթնության միջին սահմանն էր, ուր պտտում էր նրա հոգին։ Նա մերթ ընդ մերթ բաց էր անում աչքերն և տեսնում էր առաստաղի վրա կանթեղի աղոտ լուսու կոլորաձև ցոլացումը, իսկ երբ փակում էր աչքերը — տեսնում էր այլ բաներ։ Ահա Վարվառեն, նա կանգնած է մի ճահճի եզրում, համեստ, մաքուր, անմեղ։ Ճահիճը լիքն է կռնչող գորտերով։ Վարվառեն փակում էր ականջները, որ նրանց անախորժ ձայնը չլսի։ Գորտերը դուրս են գալիս ճահճի միջից, փաթաթվում են նրա ոտներին, մաքուր հագուստի փեշերին։ Ռոստամյանը նայում է հեռվից զարհուրանքով։ Նա գիտե, որ երազ է, ուզում է զարթնել․․․ և զարթնում է։ Ո՞րտեղ է նա։— Յուր սենյակում, յուր անկողնակալի վրա պառկած։ Իսկ այն կոլորակ դեղնագույն շրջանը կանթեղի լուսո ցոլացումն է։
Նա դարձյալ աչքերը փակում է, և դարձյալ նա կանգնած է ճահճի մոտ։ Նա տեսնում է Վարվառեին, գլխիկոր մոտենում է նրան, գրկում է, որ ճահճից հեռացնի։ Այս անգամ նա յուր հետևից լսում է Մինաս Կիրիլլիչի ձայնը։ Նա կրկին սթափվում է երազից, աչքերը բաց է անում․․․
Ցերեկվա լույսն արդեն թափանցել էր ներս։
— Սամովարը բերել եմ,— լսեց նա մի ծանոթ ձայն,— թողեք, ձեր կոշիկները հանեմ, որ սրբեմ։
— Դա Պետրեն էր, որ թեքվում էր Ռոստամյանի կոշիկները հանելու։ Ռոստամյանը նայեց նրա վրա և նոր միայն նկատեց, որ հագուստով էր քնել։ Նրան թվաց, որ Պետրեն ծիծաղում է յուր մտքում իրան։ Եվ, արդարև, Ռոստամյանը չէր սխալվում․․․