***

Արդեն քանի՜ օր
(Այդպես էլ է պատահում)
Ժամանակի ավելցուկ ունեմ:
Ուզում եմ,
Որ նա շուտ հեռանա,
Բայց ոտքը կախ է գցել,
Խեղդում է ինձ:
Մեռնողին կօգնեի անհատույց,
Ինչ-որ մեկին փոխ կտայի,
Կվաճառեի թեկուզ էժան,
Դեն կշպրտեի` որպես հնացած մի իր:
Բայց չեմ կարող:
Ասե՛ք, ժամանակի ավելցուկից
Ինչո՞ւ են հիվանդանում:
Եվ հիվանդության
Անունն ինձ ասեք:
Բուժվել եմ ուզում: