Արեգակը հուր ոսկի է մաղում...

Իմ դուռը բաց է, եկե՛ք բոլոր... Արեգակը հուր ոսկի է մաղում...

Վահան Տերյան

Ես ձեզ բերի բարի լուր...

* * *


Արեգակը հուր ոսկի է մաղում
Արտերիս մաքուր ոսկեծովի մեջ.
— Սի՛րտ, արտերիս պես եղիր միշտ բեղուն,
Արևի նըման հրահրիր անշեջ...
Եվ որպես վճիտ լճերն են ցոլում
Ցրտում աշնային — մշուշների տակ,
— Դո՛ւ էլ, սի՛րտ, մընա հարության գալուն
Տրտմությամբ անչար, և՛ խոր, և՛ հստակ...
Կանցնեն հուշերըդ — մշուշների պես,
Կըգա խնդություն — խոր ու անարատ,
Կըցրե մեգն ու կըզարդարե քեզ —
Որպես երկիրն իմ — արեգակն առատ...