Արթար դատե, չէ՞ վուր թաքավուր իս դուն

Արթար դատե, չէ՞ վուր թաքավուր իս դուն

Սայաթ-Նովա


Արթար դատե, չէ՞ վուր թաքավուր իս դուն


Արթար դատե, չէ՞ վուր թաքավուր իս դուն,
Վրաստանում տեր ու զորավուր իս դուն.
Մեկն ինձ կոսե՝ [«Մե անպատիվ հյուր իս դուն»],
Մեկն էլ կոսե՝ «Մե հոտած ջըրհուր իս դուն...»։
[Յա նուր խաղք արա, յա ուրախցուր իս դուն:]

    
Վուչ հարսնախոս ունիմ, վուչ էլ կողակից,
Յիս ռամիկ իմ, ինձի վուխչ-վուխչ թաղեցին.
Մեջլիսումն էլ նուր խաղք արին, ծաղրեցին.
Ում առաջ էլ սրտիս ցավը մաղեցի,
Վուխչն ինձ ասին՝ «մե անպետք բլուր իս դուն»:


Թաքավուրի մոդ գընացի զարթըրված.
Սազը քոքած, ձեռիս բռնած, հազըրված,
Ինձ յիդ տըվին, վունցոր փուշըս կոտըրված.
էրնեկ լիզուն չիմանայի յիս նըրանց.
Ասին՝ «գընա, կեղտոտ-մաշված շուր իս դուն»։

     
Սարն էլ սարին կու հանդիպի, ով գիտի,
Աստծու կամոք մարթըս օղորմած պիտի.
Է'րնեկ մենակ ինձ ծեծելով խըրատիր,
Կամ քու ձիռով ինձ յիդ տայիր, անպատվիր,
Իմ հոքևուր մինձ ծնուղքը վուր իս դուն։

      
Թեգուզ ջարթին, ջանըս փետով վեր հատին,
Շունչըս բիրնիս յիս ինձ քիզնից չիմ զատի.
Ծովը կընգնիմ, թե վուր Քուռն ինձ ազատի...
Սայաթ-Նովա, քու լիզվովըն ցավ դատի,
Հալբաթ դարդ ու ցավի մե ախպուր իս դուն։