Արթուն է վիշտը տոկուն, Աննինջ է, բայց անվհատ Հազարամյա իմ հոգում։ Խոհերըս դառն են դեռ, խոց, Բայց վառ է սրտիս մթնում Անմար մի, բորբոք մի բոց։ Երկի՛ր իմ աղետավոր, Ասում եմ՝ տոկա՛ համառ. Գալու է հարության օր։