Արի՛, Զօրավա՛ր




ԱՐԻ՛, ԶՕՐԱՎԱ՛Ր


Երգը գրուել է ԶՕՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ աճիւնը
մայր հայրենիք տեղափոխելու կապակցութեամբ

Ծածանւում են դրօշները ազգային,
Արեւ ծագեց Արարատի գագաթին,
Ցնծութիւն է. ՀԱՅԱՍՏԱՆը ազգովի
Սպասում է իր Անդրանիկ զաւակին:

ԿՐԿՆԵՐԳ.- Ճիշդ ժամանակն է, արի՛, զօրավա՛ր,
                     Քեզ են սպասում քաջեր անհամար,
                     Դէպի Մուշ-Սասուն, դէպի Գանձասար,
                     Դէպի քաջ Զէյթուն, Մուսայ լեռ մեզ տա՛ր:

Կրկնւում է պատմութիւնը հայ ազգի,
Անկախութեան շեմին ենք մենք բաղձալի,
Պատրաստ ենք եւ ունենք ուժեր յուսալի,
Առաջնորդի՛ր, Հայոց արծի՛ւ պանծալի:

ԿՐԿՆԵՐԳ.- Ճիշդ ժամանակն է...

Ու երդւում ենք, քանզի ուրիշ ճար չկայ,
Առաքելոց Մշոյ Սուրբ վանքը վկայ,
Քո աճիւնին յաղթանակներ տանք ընծայ.
Փառքը միայն յաղթանակով ետ կը գայ:

ԿՐԿՆԵՐԳ.- Ճիշդ ժամանակն է...

12 յուլիսի, 1990թ., ք. Արտաշատ