***

Արմատներ են երազներս...
Նրանք իրենց
Գիրկն են առնում քարերն անգամ
Ու սեղմում են
Անթեյական սիրով մաքուր,
                Սեղմում այնքա՜ն,
Որ քարերը դառնում են... հող,
Մայր են դառնում ծիլ ու ծաղկի...
Արմատներ են երազներս,
բայց սնվում են ոչ թե հողով,
Այլ ի՛մ ու քո՛, հողի սիրով: