Արջն ու պառավը
Ծերունին տապետապ թփի տակիցը մոտիկանում է ու, շրըխկ, արջի ետևի թաթը կտրում։ Արջը գոռում է, ո՜նց է գոռում․․․ իսկ ծերունին վախից կացինն էլ թող է անում էնտեղ, արջի թաթը կռնատակն[1] է դնում ու թե երկու ոտն ուներ, երկուսն էլ փոխ է առնում, փախչում։
Փախչում է գալիս տուն, արջի թաթը իր պառավին է տալիս ու ինքը բուխարու կողքը կտրում (փեչի), կուչ գալիս, միտք անում, արջի վրա մեղքը գալիս է։ Էն ինչ պառավն է՝ արջի թաթի մորթին[2] քերթում է, մորթուց էլ բուրդը փետում, կրակը վառում ու միսը դնում վրեն՝ եփի[3], ինքն էլ մորթու վրա նստած[4]՝ բուրդը մանում։
Արջը անտառում զռում է, զռում, տեսնում է էլ բան[5] չի կարող անել, էլ թաթը չի գտնելու։ Մի փետի ոտն ու մի костыл է շինում ու քարշ գալով թափառում է անտառում։
Գիշերը գալիս է։ Ծերունին վաղուց է քնել, իսկ պառավը նստած է ու նստած, արջի բուրդը մանում է ու սպասում, թե թաթը երբ է եփելու։ Մին էլ հանկարծ լսում է, որ մինը փողոցով գալիս է, փետով ճռճռացնում է, չրըխկացնում[6]։ Պառավը լուսածակից մտիկ տվեց ու տեղնուտեղը ահից մարեց. արջն է– չալկին հենվելով՝ մոտենում է խրճիթին։ Մոտենում է ու զռում.
|
Չափածո հատվածի 6–12 տողերի նախնական տարբերակը․
6 ա․ Քնած է գյուղը,
բ․ քնած են գյուղերը
|
Պառավը սարսափած կրակը[8] հանգցնում է, հատակից ներքնատունը բաց անում ու ընկնում էնտեղ, տապ անում[9]։ Ոչ մեռած, ոչ կենդանի՝ էնպես կա։ Արջը սրահն է ընկնում[10], փետը[11] թրխկացնելով, դռան փակը ետ է գցում․․․ Խրճիթն է խրվում, մթնումը ոտը
փոխում է թե չէ՝ դրըխկ, ընկնում է ներքնատունը՝ պառավի գլխին։
Արջը զռում է, պառավը գոռում է․․․ Պառավի մարդը զարթնում է, վեր է թռչում ընկնում գյուղամեջ, ժողովրդին օգնության կանչի։ Մինչև գնում է կանչում, մինչև գալիս են, գալիս են խրճիթն են մտնում, տեսնում են արդեն կաղ արջը ներքնատանը պառավի ոսկորները լիզում է․․․
Վրա են թափում[12], տալիս են արջին սպանում, բայց արջին սպանելով հո պառավը էլ կենդանանալ չի[13]։ Ասենք թե՝ պառավն էլ էնպես պառավ է լինում, որ ոչ ոք չի ափսոսում[14]։