Առյուծամագիլ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Ափնակոծում)

Վարդան Հակոբյան

Խայթը
ԱՓՆԱԿՈԾՈՒՄ


Մոռացել, ծովը բերել եմ իմ մեջ.
Ու հիմա օրս
Ալեկոծումներ ունի ծովային։
Գունավոր օրվա շքեղությունը,
Տեսնո՞ւմ ես, որքա՜ն հուշեր է պահել,
Որ մենությունս լցնի քեզանով,
Որ քեզնո՜վ ապրեմ։
Ամեն վայրկյանս՝ ալեկոծում է
                Ու ափնակոծում-
Վերջի՛նս եղիր...
Եղիր օրերիս վերջին ալիքն այն,
Որ ափ է գալիս ծովը... հարթելով։