Թարգմանությունը՝ Նար-Դոսի

Բաժակ


[ 12 ]

ԲԱԺԱԿ


«Ո՞վ, ասպե՛տք դիտոէն, զինվո՛րք հա
Բարձրից անդունդը իրեն կընետի
Այնտեղ ձգում եմ իմ ոսկե բաժակ.
Ով որ այդ խավար խորում կըգտնի
Իմ այս բաժակը և ինձ կըդարձնի,
Այս նրան հաղթության ընծա կըլինի»։
       Կանչեց թագավորն և բարձր ժայռից,
Որ կանգնած էր վիհի վրա ծովի,
Անդունդը անտակ, սարսափեցուցիչ
Ձգեց նա հանկարծ բաժակը ոսկի։
«Ո՞ր համարձակը այժմ սիրտ կառնի
Եվ իմ բաժակը վիհից կըհանի»։
       Բայց թե՛ ասպետը և թե՛ զինվորը
Կանգնած են անշարժ. պատասխան չըկա.
Նոըա առաջին մնչում է ծովը.
Բաժակի ետնից գնացող չըկա։
Թագավորն երրորդ անգամն էլ կանչեց.
«Ինչո՞ւ ամենքիդ լռություն տիրեց»։
Դարձյալ ձայն չըկա... Հանկարծ պատանի
Մի առաջ եկավ և խրոխտ ու հանդարտ
Հանեց վերարկուն և բացեց գոտի.
Նա վայր է դնում նոցա լուռ, հպարտ.
Եվ տիկնայք, ասպետք ասում են մտքում.
«Ա՜խ, դո՛ւ, պատանի, այդ ո՞ւր ես գնում»։
       Եվ ժայռի ծայրին նա, մոտենալով,
Դեպի անդունդը հայացք է ձգում...
Այնտեղ-ներքև սաստիկ աղմուկով
Անթիվ պտույտներ վեր են բարձրանում.
Եվ ալիքները փրփրում, դալարում,
Ու ինչպես որոտ գոչում են, գոռում։
       Եվ խառնվելով միմյանց հետ նոքա,
Ոռնում են, սուլում, շաչում ինչպես ջուր,
Երբ դա թափվում է սաստիկ կրակի վրա.

[ 13 ]

Եվ թռչում է դեպ' երկինքը փրփուր.
Եռում է վիհը, վժժում է վիհը...
Արդյոք կործանվե՞լ ուզում է ծովը։
       Հանկարծ ալեկոծ ծովը հանդարտվեց
Եվ սպիտակ փրփրից ճեղքվածով մթին
Մի խիստ ահավոր բերան երևեց.
Եվ մեծ երամով ջրերը կրկին
Սլացան խորը մաշված անդունդի,
Եվ հատակն իսկույն մնչաց կատաղի։
       Եվ դեպ’ ալիքը գնալով, պատանին
Փրկիչ-աստծուն սկսեց կանչել...
Հանկարծ ամենքը դողով գոռացին՝
«Կորա՜վ պատանին անդունդում անել»։
Եվ մութ անդունդը ծածկեց յուր բերան.
Նրան էլ չի փրկիլ ոչ մի ույժ մարդկանց։
       Վերը հանդարտվեց... իսկ ներքևը խուլ
Աղմուկ է լսվում... Դողում են մարդիկ.
Նայում անդունդին և պնդում անդուլ.
«Կորա՜վ պատանին սրտոտ, գեղեցիկ»։
Եվ ծովը այժմ կամաց է ոռնում...
Իսկ սրտերը խիստ անհամբեր զարկում։
       «Գոնե ձգեիր պսակդ ոսկի,
Ասելով՝ ով որ պսակս դարձնի,
Նրա հետ գահս նա կըբաժանի,—
Սակայն քո գահը մեզ չէր շլացնի։
Այն, ինչ ծածկում է անդունդը անել,
Ոչ ոք մեզանից չի կարող պատմել։
       «Ալեկոծ, ջարդված որքա՜ն մեծ նավեր
Կործանվել են դրա խիստ ալիքներից.
Իսկ հետո միայն մանր կտորներ
Նա դուրս է թափել յուր խոր հատակից...»։
Բայց ալիքները մնչում են խորում,
Կարծես, մոտավոր ամպեր են գոռում։
       Եվ խառնվելով միմյանց հետ նոքա
Ոռնում են, սուլում, շաչում ինչպես ջուր.
Երբ դա թափվում է սաստիկ կրակի վրա
Եվ թոշում է դեպ՝ երկինքը փրփուր...

[ 14 ]

Հանկարծ անդունդում մի հեղեղ ժայթքեց,
Եվ նրա մնչյունը ականջ խլացրեց:
       Հանկարծ... եռացող փրփուրի միջից
Ամենքի աչքին մի բան երևաց...
Այդ մարդու ձեռք էր սկսած գլխից,
Որը ջանում էր հաղթել խիստ ալյաց...
Ամենքը իսկույն տվին աղաղակ,
Զի տեսան նորա մի ձեռքում բաժակ։
       Եվ շնչում էր նա, ծանր շնչում էր,
Եվ ողջունում էր նա լույս աշխարհին,
Իսկ ամեն մեկը ուրախ կրկնում էր՝
«Նա կենդանի է, կեցցե՛ պատանին.
Մութ գերեզմանին, խոնավ անդունդին
Նա զոհ չըտվավ յուր քաջ, վեհ հոգին»։
       Ջրից դուրս գալով առողջ, անվտանգ,
Սա թագավորի առջևը չոքեց
Եվ տվավ նորան նրա ոսկե բաժակ.
Իսկ թագավորը յուր աղջկան ասեց,
Որ տա նորանով գինի պատանուն,
Եվ նորան քաղցր էր այդ վարձատրություն։
       «Թող կեցցե՛ արքան։ Ով այս աշխարհում
Ապրում է, թող նա կյանքը վայելի.
Բայց սոսկալի է անդունդի խորում...
Թող մահկանացուն աստծուն խոնարհվի
Եվ չըհանդգնի մտքով կամենալ
Նրա գաղտնիքները երբեք իմանալ։
       Ես ինչպես մի նետ թռա անդունդը
Եվ հանկարծ տեսա դիմացս հոսանք.
Քարի ճեղքից էր դուրս ժայթքում ջուրը.
Եվ մի մեծ ալիք, որպես պտուտակ,
Տարավ ինձ խորը ուժով անպատում
Նա ինձ գցում էր, սաստիկ պտտում։
       Բայց աստծուն աղոթք կարդալ սկսա
Եվ նա ինձ եղավ ազատիչ փութով.
Հանկարծ մթի մեջ ես մի ժայռ տեսա
Եվ ամուր կպա նրան երկու ձեռքով։
Այնտեղ էր մնացել և ոսկե բաժակ.

[ 15 ]

Նրան չէր քշել ծովը անհատակ։
Նրան չէր քշել ծովը անհատակ։
       Այնտեղ սոսկալի շփոթ էր տիրում,
Սոսկալի էր և՛ խավարը այնտեղ.
Այնտեղ ականջը ոչինչ չէր լսում,
Բացի աչքերից, որոնց ամեն տեղ
Սոսկալի ալիք էին երևում
Եվ ծովի խորի հրաշք անպատում։
       Ես տեսա ինչպես ահագին ծովում,
Որ պտտվում էր որպես մի կծիկ,
Վազում՝'ին, խաղում, միմյանց վրա ընկնում
Շատ սարսափ ազդող ծովի կենդանիք.
Եվ քիչ մնաց մահով սպառնա իմ անձին
Անհագ հրեշը — ծովի բորենին։
       Ես մենակ էի ճակատագրիս հետ,
Հեռի էի ես մարդկանց հայացքից,
Հրեշաց մեջ մենակ, սիրող հոգու հետ,
Մենակ անդունդում, հեռի ամենքից.
Այնտեղ չ'ին լսվում մարդկային ձայներ,
Ինձ ընկեր էին գազանք մարդակեր։
Հանկարծ դողացի... տեսա մի գազան
Հարյուրոտանի սողում էր մթում.
Նա ինձ մոտեցավ և բացեց բերան...
Ես խիստ սարսափած մի ակնթարթում
Թողեցի ժայռը և ինձ մի հոսանք
Իսկույն դուրս ձգեց այստեղ անվտանգ»։
       Թագավորն ապշեց այդ պատմությունից
«Ա՛ռ, դու, պատանի, բաժակը ոսկի,
Բայց ես հանում եմ մանյակն իմ վզից
Եվ այդ ևս քեզ ընծա կըլինի,
Երբ կերթաս նորից վիհը ահավոր
Եվ նրա գաղտնիքը կըպատմես բոլոր»։
       Արքայադուստրը, երբ այդ իմացավ,
Շառագունվելով յուր հորը ասաց.
«Խղճա՛, իմ ծնող, մի՞թե այդ չէ բավ.
Ո՞վ այդ գործերը կանե չըլսված.
Կամ եթե մի փորձ դարձյալ պիտ' անել,
Ո՛չ թե դորան, այլ կանչիր ասպետներ»։

[ 16 ]

       Բայց չըլսելով նրան, թագավորը
Ոսկե բաժակը անդունդը գլորեց.
«Եվ կլինիս դու իմ մեծ զինվորը,
Երբ որ դու նորան նորից կըհանես.
Եվ իմ աղջիկը — միջնորդ ու պաշտպան —
Քեզ այնուհետև կըտամ կնության»։
       Պատանու հոգին սաստիկ վառվում է.
Եվ նա տեսնում է.— դեմքը աղջկա
Մերթ կարմրում է, մերթ գունատվում է.
Եվ նրա վրա երկյուղ, կարեկցություն կա...
Հայնժամ անպատում երջանկությամբ լի
Նա նետվեց ծովը մնչող կատաղի։
       Լռեց անդունդը և խիստ փրփուրը
Դարձյալ ծածկում է նորան շաչյունով...
Եվ դողդողալով արքայադուստրը
Նայում է ներքև... Սաստիկ մնչյունով
Վազում է ահեղ ալիքը միայն,
Իսկ վեհ պատանին կորավ հավիտյան։

31 դեկտեմբ. 1885.