Կը սիրեմ․․․ Բաղնիքեն կուգա

Մատթեոս Զարիֆյան

Մայրամուտի կույսերը


Բաղնիքեն կուգա


Մազերն իր նըրբին
— Ջրվե՜ժ տարորեն —
Ծով ծով կը թափին
Երկու ուսերեն․․․

Բաղնիքեն կուգա.
Բույրերն օճառին
Ծոծրակին վըրա
Դեռ կը թափառին…

Ու դեռ մատներե
Շիթեր կը շողան,
Հոգի՜ կը բուրե
Մարմինն իր շուշան․․․

Ու մինչ կ’երկարե
Համբույր մը վճիտ՝
Կ’ըսես նըկա՜ր է
Սուրբի մը վըտիտ…