Պոչը եւ աղվեսը Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ (Բառերի խռովքը)

Վարդան Հակոբյան

Խոսելիս
ԲԱՌԵՐԻ ԽՌՈՎՔԸ

Երգի բառերը՝ խոսքը մեկ արած,
Կանգնեցին մի օր բանաստեղծի դեմ.
-Որքան պիտի մեզ տանջես, տեր օրհնած,
Մաշվել, բեզարել, հոգնել ենք արդեն։
Ընթերցողների թթված հայացքից
Մուր ու կրակ է մեզ վրա թափվում,
Լավ չէ, ձեռ քաշենք այսպիսի կյանքից,
Այնպես քիչ ես դու մեր հոգսով ապրում։
Եվ հետո՝ մենք մեր տեղերն ենք ուզում,
Ախր, ինչ մեղք ունեն ընթերցողները,
Երբ նրանց սիրտը վաղուց չենք հուզում,
Մոռացել ենք մեզ վստահված դերը։
Այսքանը՝ մի կողմ, դու դեռ այնպիսի
Բառ ես մեզ վրա վերնագիր կարգել։
Վերջացավ եւ մեր պաշարը հույսի,
Խնդրում ենք մեր այս խնդրանքը հարգել...
-Ինչ եք, ի վերջո, խոսում անդադրում,
Ինչու եք, ասեք, լուն մի ուղտ շինել,-
Գոռաց պոետը ու նշեց տետրում՝
Ըմբոստ բառերի հարցը շուտ քննել։
-Օ տեր բանաստեղծ, այդպես արինք մենք,-
Խոսողը մի ծեր, Ճերմակած բառ էր,-
Որ Դուք Ձեր երգում ճիշտ տեղադրեք
Լուն ու ուղտը մեծ, փորձենք քիչ ճառել։