Օգնության ձեռքը Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ (Բարեկամս)

Վարդան Հակոբյան

Մացառը՝ անտառի անունից
ԲԱՐԵԿԱՄՍ

Բարեկամիս տարան վերեւ
Եվ մոռացավ անուն, բարեւ։
Միանգամից «իմաստնացավ»,
Ամեն ինչից զգուշացավ։
Ստվերի հետ անգամ իր հին
Նա վարչական դարձավ շատ խիստ։
Հանդիպենք էլ՝ բան չի հարցնում,
Այլ հայացքն է նա փախցնում։
Իսկ երբ հանկարծ խոսք ես բացում,
Նա իր քիթը վեր է ցցում,
Պաշտոնական, փայլուն սիրով
Մի օսլայած բառ... մատուցում։
Մարդ ես, պիտի գլխի ընկնես,
Դա էլ արավ հենց հանուն քեզ։
Դեհ, ո՞նց ծպտա կամ ո՞նց խոսի,
Տեսնողը ի՞նչ պիտի ասի...
Թեկուզ ինքը... Հո լա՞վ գիտի,
Որ ժպտալն էլ պիտի դիտվի
Ոչ թե, ասենք, շնորհ անուն,
Այլ... պաշտոնի չարաշահում։