Բարի իրիկուն, վշտալի մայրեր...

«Բարի իրիկուն, վշտալի մայրեր...»
Աղբյուր. ԵԼԺ հ1, էջ 413,
տ. ― էջ 509, ծ. ― էջ 670



* * *


Բարի իրիկուն, վշտալի մայրեր,
Ի՛նչ ցեղ էլ լինեք,
Ի՛նչ տեղ էլ լինեք,
.    .    .    .    ու սուգ
5 Իմ մայրերն եք դուք.
[Իմ մայրն էլ ձեզ պես,
Դուք էլ նրա պես,
Ճըրագի առջև,
Կըրակի առջև,
10 Դռան առաջև
Կամ լուսամուտի,]
Անկողնում անքուն
Պտույտ եք գալիս
Ճամբա եք պահում
15 Երբ պետք է ծեգի,
Երբ պետք է մըթնի,
[Երբ պետք է օրն անցնի,
Երբ կյանքը անցնի–
Տանջանքը անցնի]
20 [   .    .    .    .    .    .    .      ]
Բարի իրիկուն, վշտալի մայրեր,
Որ գիշերն՝ անքուն, ցերեկը՝ երեր
Մի հոգս ունիք լոկ,
Ե՞րբ պիտի արդյոք
25 Էս կյանքը անցնի,
Տանջանքը անցնի։
Ի՛նչ ցեղ էլ լինեք,
Ի՛նչ տեղ էլ լինեք,
.    .    .    .    .    ու սուգ
30 Իմ մայրերն եք դուք։

1916