Դու զուլալ նայիր Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Բաց թող թեւերդ)

Վարդան Հակոբյան

Ստահոդ խոսքերի հետեւում
***

Բաց թող թեւերդ՝ երկնքով մեկ։
Անհասանելի
Եվ հեռավոր ջրերի երգը
Վիրավորում է ծարավս։
Ոչ մի բառ
Չասես։
Քարերի վրա ցավի ճիչեր կան։
Շատ ես պինդ,
Քարը որ քար է՝ քարի միջից
Ելած վարդը ծիծաղում է,
Իսկ օրս դառնում է մի անվադող,
Որ ժայռն ի վար գլորելուց առաջ
Բենզին են լցրել վրան,
Վառել։
Հետո՞։
Քեզ այդպես խնամքով առած մատներիդ մեջ,
Փափուկ-թեթեւ՝ որպես փետրագլխարկ,
Ո՞ւր ես տանում։
Ծիծաղելի, լացելի աղջիկ, դու իմն ես, բայց չգիտես,
Բաց թող թեւերդ երկնքով մեկ։
Գալի՞ս ես՝ տանեմ քեզ ձեր տուն՝
Դու փոքր լինես
Ու մայրդ քեզ մի լավ ծեծի։