Գանգատ (Հովհաննես Թումանյան)

Գանգատ
Աղբյուր. ԵԼԺ հ5, էջ 464
ծ. ― էջ 804
ՆԵՐՍԵՍԻ ԵՎ ԳՅՈՒՂԻ ՄԱՍԻՆ

Բայց՝ ա՜խ, երանի[1] եմ տալիս ձեզ, թեև ես եմ խմում այժմ մեր սառն աղբյուրների ջրերը, շրջում դալարագեղ դաշտերը սիրած տեղերում ու անտառներում, սիրված ու գուրգուրված հարազատներով. երանի, երանի ձեզ. դուք երևի պատահում եք նրան, տեսնում եք նրան։

Այստեղ վայր ձգեց նամակը և լուսամուտից աչքերը ձգեց հեռո՜, հեռո՜ւ, սարերի գլխովը– երկնքին, այնտեղ մի պայծառ աստղ[2] ամպի կտորի թևի տակին ծածկվում է[3], նայում էր նա, և նրա հուսո կայծերն ևս նմանապես ծածկվում էին սև մտածմունքների մեջ․․․

Տերտերն ու գյուղացիք վաղուց էին գնացել-քնել։ Ամբողջ գյուղը մրափում էր լուռ։ Սուրենը միայն նստած իրանց փոքրիկ սպիտակ «օթախում», արթուն Էր։

Նրա լուսամուտից երևում էր իրանց գյուղը։

Գիշերվա մթության մեջ Սուրենը նայում էր նրան և նմանացնում թախծալի հոգու խորհրդավոր մտածողության։

Այստեղ են բերում նամակը– իսկ իմ աղպոր[4] համար [հարցրի] ադվակատներին, հարիր մանեթ ուզեց– էն էլ ասում ա– մի երկու տարի բերդումն էլի կնստի։

ԳԱՆԳԱՏ[5]

Թիֆլիսեցի մի սևաշոր կին կոնսիստորն է մտնում ու մոտենում գրագրին։

– Բարով, վուրթի։

– Բարով, դեդի, ի՞նչ ես ուզում։

– Մաշ էհենց բան կուլի․․․ առաջնորդը վո՞ւրտիղ է։

– Էլ ի՞նչ պիտի ըլի. հայութինը վերջացիլ է, պրծել։

– Ի՞նչ է պատահել։

– Էլ ինչ պատահի՝ փեսես փախիլ է։


– Ինչպես թե փեսես փախել է։

– Մա՛շ, տարի ու կես խոսք տված էր․ գնաց-եկավ, գնաց-եկավ․․․ Հիմի երեխիս թողիլ է ու փախել։ Էհենց գլուխներս դուս կտրեց։

– Ո՞վ էր քո փեսեն։

– Խաչատուր կոսեին։

– Ազգանունը ի՞նչ էր։

– Աբա իս ի՞նչ գիտիմ․ նրա ազգի անումը աստուձ կտրի։

– Որտեղացի՞ էր։

– Ուրիշ աշխարքեմեն էր (օլքեմեն էր)։

– Ո՞ր աշխարքեմեն, նրանց աշխարքի անունն ի՞նչ է։

– Իս ինչ գիտեմ, վուր չիմ գիտի[6]։

– Այստեղ ի՞նչ գործի էր։

– Ասում էր․․․ աբա դրուստը վուր չիմ գիտի։

[7]Ապա որ ոչ իրան ես ճանաչում, ոչ գիտես ինչ գործի է, ոչ գիտես որտեղացի է, ի՞նչպես ես բերում քո տունը, աղջկանդ հետ միասին պահում, որ հիմի գլուխդ դուս կտրի։

– Աբա էլավ, էլի, վուրթի․ սխալութին եկավ։ Էն քրքրված Օսանը ասավ լավ տղա է, լավ տոնլուղ է ստանում, մինք էլ մի օր կանչեցինք՝ ծանոթացանք… խոսք տվեց, գնաց-եկավ, տարի ու կես միր տանը նընգած էր։ Հիմի աղջիկս եկել է էսօր էգուցն է նընգել․․․ նա թողիլ է, փախել։

– Ի՞նչպես․ աղջիկդ հղի՞ է։

– Ի՛նչ ես ասում, վուր չիմ հասկանում։

– Ասում եմ՝ աղջիկդ երկու հոգի՞ս է։

– Մա՜շ, մա՜շ․ իս էլ դրա համա իմ[8] ուզում սրբազանի տեսնիլն, է՜․․․[9]  – Սրբազանը ի՞նչ անի։

– Մաշ ո՞վ պիտի անի․․․ Էլ ո՞ւմ համա է էստի նստած․․․ մաշ գնանք թուրքանանք, էլի․․․ կռոներուն ներս կթողնեք, քաղքի վուրթկերանց[10] համա կի– ի՜նչ անի․․․

Նա սկսեց աղմկել, ձեռքը ձգելով դեպի ատյանից դուրս եկող գյուղացիները և ներս մտավ։

ՍԵՎ ՃԱՆԱՊԱՐՀ

Խնուսի գարնան․ կանաչազարդ դաշտի միջով ձգվում էր մի սև ճանապարհ։ Սև ժապավենի նման նա[11] կանաչ արտերի միջով ոլորվում էր սարերի տակով և անհայտանում։ Ծայրը կորցնում լեռների ետև․․․

Այդ ճանապարհով երեք հոգի էին գնում։ Նրանք սպասում էին գարնան, որ գնա<ն> առաջ ու <․․․>։

[12]Մի իրիկուն– կինս խոսաց, ասավ– լացեց– ասավ– լացեց, գրկածն էլ աչքեր պլշած տխուր, տխուր, մերկ, ոտներ կրակին[13]– մեկ ինձ կնայեր, մեկ մոր աչքերուն։

Կըսեմ– կին– մի լար, կերթամ էս ինչ կենենք, էն ինչ, կբերեմ, համբերի, մեր գյուղի համար և <2 անընթ․> կբերեմ, երեխես խնդաց։

Սիրտ տվի, ինձ պախեցի։ Գիշերը թաքուն լացի, լացի։ Քամին վզզում էր, սև, սև գարնան ամպերը պտտվում էին Տարոնի լեռների շուրջը։

Խիզան կըսեն– մորթեր են, փախեր և քու <․․․>։

– Կըսեն քի–օխտը խաչապաշտի թագավոր ոտքի ելեր են, ղոշուն հավաքեր եկեր կայներ են Ստամբուլի պատի տակ– սուլթանին ապսպրեր են քի դու ինչ ես համարձակ<վում> Լուասվորչի լուս-հավատ ոտնատակ էրիր, էն ո՞ր

  1. [այս]
  2. [փայլելով մտնում էր սև]
  3. [ա՜խ եփե նա էլ լիներ նայելիս այն աստղին, մտածում էր նա, եթե ես նայեի այն տեղին]
  4. [մասին]
  5. [ԲՈՂՈՔ]
  6. [– Հապա որ ոչ իրան ես ճանաչում, ոչ գիտես]
  7. [Հապա]
  8. [եկել առաջնորդի մոտ, է]
  9. [– Առաջնորդը ի՞նչ կարող է անել, դեդի։– Մաշ ո՞վ պիտի անի։ Դու հալա մի խնդրանք գրի [իս] ներս տանիմ։ [Եվ թաշկինակի կապած ծայրը քանդելով՝ սկսեց գրագրի չափահախը հանել, իսկ գրագիրը գրիչը վերցրեց, սկսեց խնդիրքը գրել։] – Հա, կարող ես խնդիրք տալ․․․ [ով գիտի] կարող է մի բան լինել,– ասաց գրագիրը և սկսեց խնդիրը գրել, իսկ դեդին թաշկինակի կապած ծայրը քանդելով՝ սկսեռց հանել նրա չափահախը]
  10. 5․[վուրթ[իքը կի]կերանք]
  11. [ձգվում տարածվում էր]
  12. [Պատմում է մեկը]
  13. [մեկնած]