Եվ չեմ հասկանում Վիրավոր ժամանակ (Գարնանային սեր)

Վարդան Վարդազարյան

Քառյակներ
***

Գարունը նորեն կապույտ է այնպես,
Կապույտ են այնպես հող ու հորիզոն…
Դատարկ գարեջրատուն` ասեղների պես
Պատերին ցցված ձկան ոսկորներ:
Ու նրա կողքով հոսում է գետը կապտախենթ:
Գետի ջրերում
Ալիքվում է պատկեր աղջկա` կապույտ, հերարձակ:
Ու նրան մոտիկ ահա ջրերից
Մարմին է առնում մի խենթ պատանի:
Սիրտը թունդ առած`
Մոտիկ է լողում կապույտ պատանին,
Համբույր է առնում
Կապույտ աղջկա կապույտ շուրթերից:
Բերանին փրփուր
Ալիք է տալիս գետակը նորից:
Համբույր են տալիս,
Համբույր են առնում
Տղա ու աղջիկ
Ու հետո կորչում ալիքների մեջ:
Գարունը նորեն կապույտ է այնպես,
Կապույտ են այնպես հող ու հորիզոն…