Գարնան հովիկ

Շուշանիկ Կուրղինյան


Գարնան հովիկ


Գարո՜ւն է․․․ գարո՜ւն․․․ տափերի ընկեր
Հովիկը մարմանդ, հովիկը՝ հանդարտ
Ճամբա է ընկեր։

Կա՛ց․․․ մի մոտենար․․․ ետ դարձիր գնա․․․
Կամ անցիր գնա․․․

Գարո՜ւն է․․․ բողբոջ․․․ ծիլն 1 ծաղկում․․․
Ես ծիլեր ունեմ ցավագար սրտիս՝
Մութ ու ցուրտ ծալքում․․․

Գարո՜ւն է․․․ հրդեհ․․․ երկինքն է վառվում,
Ամպը՝ վառվռում․․․

Իմ հոգու խորքում թրջված ու ծեծված
Պեծեր են ծխում․․․ թող․․․ սուս փսփսան
Ու մարեն հանկարծ․․․

Ինձ մի մոտենար․․․ ետ դարձիր գնա,
Կամ անցիր գնա․․․


'1907 թ. 27 մայիսի