Գարուն (Ճավճավաձե)
Աղբյուր. ԵԼԺ հ2, էջ 261
տ. ― էջ 464, ծ. ― էջ 599

Թարգմանությունը՝ Հովհաննես Թումանյանի

ԳԱՐՈՒՆ


Կանաչ է նորից.
Ծիծառը երգում,
Վազը հըրճվանքից
Լալիս է այգում։

5 Հովիտ ու լերինք
Ծաղկել են պես պես,—
Իսկ դո՛ւ, հայրենի՛ք,
Ե՞րբ պիտի ծաղկես...