Գարուն (Ռափայել Պատկանյան)


ԳԱՐՈՒՆ



Կարոտ ենք տեսքիդ, աննըման գարուն,
Շո՛ւտ արի մեզի, բե՛ր ծաղիկ սիրուն,
Բե՛ր պայծառ արև, բե՛ր մեզ տաք օրեր,
Ճըռվըռող թըռչուն. բե՛ր կանանչ դաշտեր։

Բա՛ց մեր դըռները, բա՛ց մեր պատուհան,
Թող բացվին, ծաղկին, վարդ, մեխակ, շուշան,
Փակված սենյակեն ելնինք, ազատվինք,
Կանաչ դաշտ երթանք, խաղանք, գըլորվինք։