Գարուն (1881, Ռափայել Պատկանյան)

ԳԱՐՈՒՆ


Արի՛, գարուն,
Արի՛, սիրուն,
Բե՛ր պարզ արև,
Առատ անձրև.

Խնդրե՛ Տերեն
Հաճար, ցորեն,
Ձմեռն էր մեծ
Ողջ ըսպառեց.
Ամբար, մառան,
Դատարկ դառան։