Գետաշէն
ԳԵՏԱՇԷՆ
Թառել ես լեռներին, ունես հազար շէն,
Արծիւների բոյն ես, ըմբոստ ԳԵՏԱՇԷ՛Ն,
Բարբարոս ցեղերին անդադար սանձող
Քաջերի ամրոց ես, իմ քա՛ջ ԳԵՏԱՇԷՆ:
(կրկն.)
Չորս կողմդ անդունդ է, ճամփէքդ՝ փակուած,
Երկնքում սեւ ու մութ ամպեր կուտակուած:
Շուրջդ շատ ՀԱՅԿԱԿԱՆ շէներ են լքուած,
Բայց դու կա՛ս, կը մնա՛ս յաւերժ ԳԵՏԱՇԷՆ:
Դու պիտի մնաս ու պիտի դիմանաս,
Հակառակ թշնամուդ պիտի շէնանաս,
ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ պիտի միանաս,
Արցախի դարպասն ես, իմ քա՛ջ ԳԵՏԱՇԷ՛Ն:
«կրկն.»
Ջահելներր քիչ ունես, իմ քա՛ջ ԳԵՏԱՇԷՆ,
Բայց ծերերդ էլ ոչ մի բանով պակաս չեն,
Քո ամեն մի կինը՝ մի ժայռ տնաշէն,
Քեզ յաղթել չի լինի, իմ քա՛ջ ԳԵՏԱՇԷՆ:
«կրկն.»
20 սեպտեմբերի, 1990թ., ք. ԱՐտաշատ