Ինձ համբուրում են ափերս հիմա Եվ ալիքներիս համբույրը առնում՝ Քանի վարար եմ... Բայց թե պակասեց իմ ջուրը մի քիչ, Գիտեմ, առաջին քարը հունիս մեջ Իմ ափերից է միայն ընկնելու, Եվ իմ ափերն են Երկու կողմերից ճամփաս նեղելու։