***

Գետի մեջ քանի՜ պայթյուն է եղել,
Որքան ձկներ է գետը կորցրել,
Ափերը նրա ինչքա՜ն են նեղել,
Եվ գետի ցավը ոչ-ոք չի հարցրել։
Թե շնաձկներ ծներ նա, գիտե,
Ջրերում ոչ մի պայթյուն չէր լինի,
Բայց գետը, ախր, Խաչենագե՛տ է,
Բարության սերմեր նա միայն ունի...
Անդարձ օրերից խորհուրդներ բերում,
Հոսում է դարձյալ անվրդով, բարի,
Նոր ձկնիկներ են ծնվում ջրերում
Գեղեցի՜կ, սիրո՜ւն, խաչենավարի...