Վրեժ Գերագույն ներումը

Երուխան

Ձուկին փոխարեն
[ 159 ]
ԳեՐԱԳՈՒՅՆ ՆԵՐՈՒՄԸ

— Թյությունճի՜, սիկարա քեհատը՜, քա՜վ, քիպրի՜թ։ Հիմակ հազիվ տասներկու տարու կա Ռափիկ. երկու տարի առաշ մեծ հայրը թևեն բռներ ու դպրոցեն դուրս հաներ էր` սա տրամաբանական շարժառիթը նետելով թոռանը երեսին․ «Ծո ուսմունքը փուլ մը չըներ, հացերնուս փարան հանելու նայինք․ հայտե նայիմ, հի՛շտ ա՛ռ սա խութին»։

Ու Ռափիկ կես մետր երկայնությամբ, քառորդ մետր լայնությամբ և հինգ մետր բարձրությամբ տուփ մը կախեր Էր ճիտեն վար, որուն մեջ կային ծխախոտի զանազան մեծությամբ տուփեր, սիկարի թուղթի թերթիկներ ու լուցկիի տուփեր, զորս պարտավոր Էր փողոցե փողոց պտըտցնել, իր մանկային սուր, կերկերահունշ ձայնովը գոչելով․

— Թյությունճի՜ , սիկարա քեհատը՜ , քա՜վ, քիպրի՜թ։ Մեծ հայրը նախ իր խռպոտ ձայնովը կրկներ էր այս բացագանչությունը, մեկ քանի անգամ. և մեկ քանի ապտակներ ալ գործնականապես ազդելով Ռափիկի մտային ու ձայնային լարերուն վրա, հիմակ կազմած Էին սույն եղանակավոր ելևէջով, երբեմն մելանուշ, երբեմն սրտագոչ բացագանչությունը, որուն արձագանքը կը թնդար փողոցներուն մեջ, առտվընե մինչև իրիկուն, ամառ, ձմեռ, ձյունին ու անձրևին, մերթ սոխակի մը դայլայլին տպավորությունը թողլով, մերթ տխրահունչ վայոցը հիշեցնելով սգատեսիլ բուին։

Խարխուլ, ողորմելի սենյակը, ուր մեծ հայրը ու թոռ կապրեին՝ փլփլած տան մը գետնահարկին կրծող խոնավությանը մեջ, ուշագրավ [ 160 ] էր իր ներքին կարգ ու սարքովը։ Ցածկեկ փողոցի մը անկյունը, կորաքամակ ու ծերուկ մարդ մը նստած էր, երկայն սև վերարկուի մը մեջ պահած իր ոսկրոտ մարմինը որուն մեկ մասըն անշարժության դատապարտված էր։ Վշտալից տարիներ քանդակագործի մը հերյուեին նրբանքովը՝ ակոսներ փորփրած էին անոր երեսին լերկ մաշկին վրա, անողոք ոլորքներով, ճակտեն մինչև վիզը։

Ռափիկին մեծ հայրն էր այս մարդը։ Դեմքին դաժան ու խեռ արտահայտությունը, մորթին փոթերէն շեշտվելով, ահարկու տպավորություն մը կը թողուր։ Պղտոր ապակիներով ու ժանգոտած ողորմելի ակնոց մը ոսկրացիր քիթին վրա կը հանգչեր միշտ․ աչքե անքթիթ հառած լուցկիի տուփերուն խառն ի խուռն զանգվածի մը վրա, որուն մեջ շարունակ կը պտըտեին իր չոր ու ծռմռկած մատները, լեցուն տուփերէն գողնալով ու պարապները լեցնելով։ Իր ճիշդ քովը, գետնին վրա կը պառկեր երկայն սև դավազան մը, որ իր անթացուպն էր, և ի հարկին, իր ահարկու զենքը, որուն հատկությունները խղճի մտոք սերտած էր փոքրիկ Ռափիկը։

Ուրիշ մանր֊մունր առարկաներ կը գտնվեին այդ գարշահոտ խուցին մեջ, երկու երեք մրոտած փոքր սաներ, կրակարան, մը, որմադարանի մը մեջ կանթեղ մը, մեկ երկու պնակներ, հին դեղնած սաղմոս մը, և այլն։

Տախտակամածը ծածկված էր եղի ու կերակուրի թափթփուքներու ահագին արատներով։ Երկու պատուհաններուն ապակիները կերևային՝ փտած ճաթռտած վարագույրներու մեջեն, աղտոտ ու փոշեթաթավ։ Այդ գարշելի խուցին թափանցող ն’աղկոտ լույսը թախծկոտ տխրություն մը կը ցաներ հոն, առարկաներու գիծերը տարտղնելով, իրար խառնելով, ու սրտամորմոք ամբողջություն մը արտադրելով։ Ու այս ամենուն մեջ, շարժուն միակ բանը, բազմոցի մթազգած ծերուկին երկար, ոսկրոտ մատներն էին որոնք դողդողջուն գծեր ու շրջաններ կը ձևացնեին օդին մեջ, լուցկիի տուփերուն մեկեն մյուսեն երթալով շարունակ, լուցկիի կույտեր կազմելով պարապ տուփերուն համար, որոնք իր բացեն շահը կը ներկայացնեին, և որոնց վրա կը հառեին իր [ 161 ] մթաշող խաժ աչվըները, թավաստև սպիտակախառն հոնքերուն տակեն։

Հաճի Մարտիրոս կսկիծ տեսած մարդ էր հաստաբուն կաղնիի պես մինակ ինք անխախտ մնալով այն մահաբույր քամիներուն դեմ որոնք բիրտ ուժգնությամբ առեր տարեր էին իր «ճիյերներ»–ը, հետզհետե պարապություն բերելով իր շուրջը, խեղճություն սփռելով։

Եվ կսկիծն ալ կարծրացնելով այդ ծերացած դառնացած սիրտը, անտարբերություն, սոսկալի անզգածություն առաջ բերեր էր։ Ա՛լ մահվան ավերներն բնավ սոսկում չուներ հիմակ, ամեն բան եղած լմնցած էր․ ինքը կմնար ու իր Ռափիկ թոռը, որուն գոյությունը միայն անոր համար կարևոր էր իրեն, վասնզի անոր աշխատանքին արդյունքով կապրեր, ինք ավելի գոհ կըլլար, եթե ան ալ մեռներ։ Կը կարծեր, որ իրեն կը հիշեցներ իր բոլորտիքեն անհետացած դեմքերը․ ու երբ մեջտեղեն վերնար տղան, Հաճի Մարտիրոս պիտի ըսեր թե ասանկ եկած է աշխարքի վրա, միս մինակ ու ասանկ պիտի երթա։

Իր կյանքը աշխարհի վրա կենտրոնացած էր լուցկիներու, սիկարի թուղթերու և ծխախոտի տուփերու մեջ, զորս առտվընե մինչև իրիկուն մատներուն մեջեն կանցըներ շոյելով փայփայելով ու շտկրտելով անընդհատ, իր միտքն հոգնեցնելով միայն այն՝ ապօրեն միջոցներուն վրա որոնցմով կրնար ավելորդ շահ մը ընել։

Տարի մը առաջ, երբ իրիկուն մը կռուփի հարվածներ կիջեցներ փոքրիկ Ռափիկին, հանկարծ թուլություն մը զգացեր էր ձախ կողմին վրա, ու մասնակի անդամալուծություն մը անզգայացուցեր էր իր ձախ ոտքն ու ձեռքը։ Բազուկը մասամբ առողջացեր էր, բայց ձախ սրունքը նույնը կը մնար միշտ ու այս պատճառով խուցին մեջ մտեր էր այն խոշոր անթացուպը, որ ճշմարիտ պատուհաս մըն էր եղած Ռափիկի գլխուն։

Մութը կը կոխեր, նոյեմբերի ցրտախառն այն մութը որ մռայլով ու թախծությամր շինված է։ Հաճի Մարտիրոս ակնոցը հաներ էր, ու իր պղտոր աչքերովը փողոցը կը դիտեր, երբեմն քթին տակեն մրմռալով. [ 162 ] — Աս լոկո՞տը վուր մնաց, ա՛խ էյեր նորեն պակաս է նե․․․

Ու աջ ձեռքովը անթացուպը կը շոյեր, դեմքի աղետալի ծամածռումով մը։

Հանկարծ ծերունին վեր առավ գլուխը, որսի շան մը պես ականջները տնկելով․ իրիկնամուտի հարաճուն հանդարտության մեջեն հեռավոր սրտագոչ ձայնի մը արձագանքը լսվեցավ։

—...Քեհատը, քիպրի՜թ...

Ծերունիին նվաղկոտ աչքերուն մեջ շողյուն մը փայլեցավ ու անմիջապես մարեցավ։

— Ան Է, մրմռաց ու դողդողջ ձեռքովը շոշափեց իր անթացուպը, որ անորոշ կերպով կուրվագծվեր սենյակին մութ հատակին վրա։

Մեկ քանի վայրկյան ետքը խարխուլ դրան թացվիլը կը լսվեր ու ծերունիին նստած սենյակին սեմին վրա երևան կուգար, զգույշ ու վախկոտ շարժումներով փոքր մարմինը Ռափիկին, վիզեն կախված ունենալով իր քառակուսի տուփը։

Հազիվ երևցած Էր, ծերունին խեղդուկ ձայնով մը պոռաց․

— Ծո Ռափիկ, ինչո՞ւ ուշ մնացիր։

Տղան վարանեցավ, դողաց, շուրթերը շարժեց ու կմկմաց․

— Տետե, մյուշտերի Էլավ․․․

— Վա՛յ, բեք աղեկ, հոս բեր նայիմ, ի՜նչ ծախեցիր․․․

Ռափիկ քիչ մը քաջասրտված, հառաջացավ մինչև ծերունիին ցած բազմոցին առջև ու վիզեն հանեց տուփին կապը։

Դաժան ծերուկը «Սա խանտիլը վառե» պոռաց, մինչև իր դողդոջ մատներն արդեն սկսած էին առ խարխափ շոշափել տուփին մեջ եղածները, ու քթին տակեն կը մռլտար․

— Մեկ, երկուք, երեք․․․

Ռափիկ վազեց որմադարանին մեջեն առավ կանթեղը, սրտադողով վառեց զայն ու բերավ դրավ մեծ հորը մոտ, բազմոցին վրա։ Կանթեղը սկսավ պլպլալ իր գորշ կարմիր բոցեն արձակելով յուղոտ ծուխ մը, որ ցած ձեղունը կերկարեր մինչև, ու երբեմն իր տատանումներուն մեջ չկրնալով ուղղակի վեր ելլել՝ ծերունիին ճակատը կը մրոտեր։ Գարշ հոտ մը սկսավ տարածվիլ սենյակին մեջ։ [ 163 ] Հիմակ Հաճի Մարտիրոսի կռնակը կլորցած էր տուփին վրա,ակնոցով զինված աչքերը սոսկալի սևեռումով կր դիտէին լուցկիիդ ծխախոտի տուփերն ու թուղթի թերթիկները, զոր աջ ձեռքին դողացող ազատ մատներովը կը համրեր, բաղդատելով զանոնք դեղնած թուղթի կտորի մը վրա երևցող ծուռտիկ֊մուռտիկ թվանշաններու հետ։ Քիչ մը անդիոք կեցած Էր Ռափիկ աչքերը սարսափի բուռն արտահայտությամբ մը հառած տուփին վրա, շուրթերը սարսռուն, վերահաս փոթորիկի մը սոսկումներով համակ։ Ծերունին անհողդողդ, աշխարհքեն անգիտակ, իր կենսական գործին քննությանը փաթթված հոգով մարմնով, ձայն-ձուն չէր հաներ, կանթեղին երերուն անփայլ լույսին մեջ աշխատելով, որուն սև ծուխը երբեմն իր ճերմակ լերկ գանկը կը լզվռտեր։ Հանկարծ վեր առավ գլուխը, ձեռքերը դուրս հանեց տուփեն, և ըսավ․

— Ծախածներուդ փարա՞ն…

Ռափիկ դողաց, ձեռքը իր բաճկոնին գրպանը խոթեց ու շատ մը մանրուք դրամներ դուրս հանելով՝ թափեց բազմոցին վրա․ ծերունին սովալլուկ դայլի մը պես որ իր ճանկերը կը նետե որսին վրա, հափշտակեց առավ դրամները և սկսավ համրել իր կոշկոռոտ ափին մեջ։

Այդ միջոցին խեղճ Ռափիկին երեսը նայողը անպատճառ մեռած պիտի կարծեր զայն․ չէր դողար, մարմինը սառած էր կարծես ու դեմքը դիակի գույն։

Եվ մեկեն ի մեկ բան մը տեղի ունեցավ սենյակին մեջ, անգութ, սրտաճմլիկ բան մը․ կանթեղին ծիյարձակ բոցը ա՛լ կը տատաներ խոլ շարժումներով․ Հաճի Մարտիրոս իր տեղը չէր․ հի մակ անոր հուժկու հասակը կը ցցվեր սենյակին մեջ, աչքերը բոցարձակ, ճերմակ մազերը գանկին վրա խառնամառն ու սև, ահարկու անթացուպն իր ձեռքերուն մեջ որ կելլեր կայծակի սլացումներով, ամեն մեկ էջքին չոր աղմուկ մը և սրտակտուր ճեչ մը հանելով, որ կերկարաձգվեր մինչև հաջորդ հարվածը, նորեն արձակվելու համար ավելի բարձը, ավելի աղեկտուր։

Հաճի Մարտիրոս իր թոռը կը ծեծեր։ Տուփ մը լո՛ցեի և տուփ մը ծխախոտ պակսած էին, անշուշտ չարաճճի ստամբակը [ 164 ] ծախած էր զանոնք և ստակովը պտուղ գնած ու կերած էր․ մեծագութն ոճիրը ընչեղ ծերունիին համար, և այս քանի՞երորդ անգամն էր․ երկու երեք օրն հեղ մը այս հանցանքրը կը գործեր Ռափիկ, ամենևին չուղղվելով կերած սոսկալի ծեծերեն, ու երթալով ծերունին կը կատղեր, կը սաստկացներ իր հարվածները, օր մը և գիշեր մը անոթի կը ձգեր տղան և սակայն չէր կրնար առաջքն առնել այդ աղետին։

Եվ խեղճ տղան ճղիկ ճղիկ գալով կը պոռչտար․

― Աման տետե… ոտկտ պագնեմ, տետե… էս չառի… էս չկողծա…

— Պիտի սատկուցունեմ քեզի, շան լակոտ… կը խորդար ծերունին հուզումեն խեղդված ձայնով։

Բայց խոնջենքը եկավ կասեցուց Հաճի Մարտիրոսին ախտավարակ ձեռքը, պատին կռթնած կը հևար կուրծքի խժլտացող ելևէջով մը, ձեռքերը, երկու կողմեն կախված, կը դողդողային, մինչ Ռափիկ, ահավոր հարվածներեն խորտակված, գետնին վրա կը փռվեր, ցավագին հեծյուններ արձակելով։

Ու կանթեղը խոլակերպ շարժումներեն հանդարտած թուխ բոցը կարձակեր շիփ֊շիտակ՝ մուխի գալարներ ղրկելով օդին մեջ դեպի ձեղունը, կես մութի մեջ թաղելով երկու թշվառ արարածները , Չըքսալընի անշուք այդ անկյունը, խարքլիկ տան մը խոնավ, մութ գետնահարկին մեջ։

Ծերունիին մոլեգին ակնարկը, դիվային շարժումներով, կը պճլտար տժգույն լույսին մեջ, գառագեղի վանդակին ծակերեն երևցող անոթի վագրի մը բոցափայլ աչքերուն հանգունակ։

Բայց հուզումն սկսավ անցնիլ, թունդ ելած ջիղերը հանդարտեցան, ու գետնեն առնելով անթացուպը կաղն ի կաղ մինչև բազմոցը գնաց ու դիակի մր ծանրությամբ ինկավ անոր վրա՝ քթին տակեն մռլտալով․

— Մեկալներուն պես տո՞ւն ինչու չսատկեցար, ան ատեն հաց չէի կտնար ուտելու՝ էս ալ կը սատկեի։

Կես ժամ ետքը կանթեղին սև մուրն ավելի երկրնցած էր ու զազիր հոտն ավելի սաստկացած, Հաճի Մարտիրոսին հերախռիվ գլուխը բարձն ի վար ինկած էր հիմակ, դիմագծերու ահարկու [ 165 ] ծռմռկումով մը, բերանը չափազանց բաց, կմախքի մը ցուրտ երախին նման, ու քանի շնչառությունը ուժգին հևքով մը դուրս ելլեր իր հիվանդ սրտեն, երկար գիծ մը կիջներ կանթեղին մթնագույն բոցեն լուսավորվելով։

Անդին, յուղոտ տախտակամածին վրա, կը ստվերկվեր փոքր նիհար մարմինը Ռափիկին որ մուշ–մուշ կը քնանար անմեղի քունով, հակառակ քաշած թշվառությանը, սիրուն և հաճոյալի։ Եվ երկու հանդիպակաց պատերուն վըա հիմակ անոնց ստվերներն ալ կը խաղային քմշոտ գիծերով, այլանդակ կոտրրվածքներով ու երկարաձգումներով. ծերունիին գլուխը, իր անդնդային երախին հետ մինչև ձեղունը կը բարձրանար ամեն բան կուլ տալու ահռելի թափով մը, ու հանկարծ վար կը թավալեր կանթեղին մեկ փոքր շարժումեն, ու մերթ կերթար մինչև իսկ կը խառնվեր Ռափիկին շուքին հետ, որ վտիտ ու բարակ գիծերովը անհետ կըլլար անոր տակ։

Չըքսալըն հանդարտ Էր, ծանրաթախիծ հանդարտություն մը որ ճիշդ հակապատկերն է ցերեկի թշվառությանը եռացող Ժխորին։ Գիշերապահը ճոկանովը կը տոփեր գետինը, և շուն մը, հեռավոր փողոցե մը սուր կաղկանձ մը կարձակեր։

— Թյությունճի՜ , սիկարա քեհա՜տը, քիպրի՜թ…

Այս տխրաշունչ վայոցը կը լսվեր դարձյալ փողոցներուն մեջ, փոքրիկ Ռափիկին հավիտենական ձայնարկությունը որուն զվարթ ու կայտառ շեշտը քիչ–քիչ տեղի կու տար լալագին եղանակի մը, հեծկլտուքներե ու հառաչներե պատռտված կոկորդե մը դուրս թռչելով։ Մանավանդ առտուները, երբ բնությունը դեռ բոլորովին չէ արթնցած իր մթաստվեր թմրությունեն, Ռափիկի առջևի գիշերվան գավազանին հարվածներուն քայքայող ազդեցաթյունեն ընկճված ու տխրահամակ, գրեթե լալահառաչ կը հաներ իր ձայնը, ոսկորներուն մեջ զգալով դեռ կծու ցավ մը և իր մանկային երևակայության մեջ հրաշեկ երկաթներու պես ցցված տեսնելով հազարավոր անթացուպեր որոնք պատրաստ էին ճղճիմ մարմնույն վրա ելլել իջնելու անխնա, ջախջախիչ։ [ 166 ] ծախած էր զանոնք և ստակովը պտուղ գնած ու կերած էր․ մեծագույն ոճիրը ընչեղ ծերունիին համար, և այս քանի՞երորդ անգամն էր․ երկու երեք օրն հեղ մը այս հանցանքը կը գործեր Ռափիկ, ամենևին չուղղվելով կերած սոսկայի ծեծերեն, ու երթալով ծերունին կը կատղեր, կը սաստկացներ իր հարվտծները, օր մը և գիշեր մը անոթի կը ձգեր տղան և սակայն չէր կրնար առաջքն առնել այդ աղետին։

Եվ խեղճ տղան ճղիկ ճղիկ գալով կը պոռչտար․

— Աման տետե… ոտկտ պագնեմ, տետե… էս չառի… էս չկողծա…

— Պիտի սատկուցունեմ քեզի, շան լակոտ… կը խորդար ծերունին հուզումեն խեղդված ձայնով։

Բայց խոնջենքը եկավ կասեցուց Հաճի Մարտիրոսին ախտավարակ ձեռքը, պատին կռթնած կը հևար կուրծքի խժլտացող ելևէջով մը, ձեռքերը, երկու կողմեն կախված, կը դողդողային, մինչ Ռափիկ, ահավոր հարվածներեն խորտակված, գետնին վրա կը փռվեր, ցավագին հեծյուններ արձակելով։

Ու կանթեղը խոլակերպ շարժումներեն հանդարտած թուխ բոցը կարձակեր շիփ֊շիտակ՝ մուխի գալարներ ղբկելով օդին մեջ դեպի ձեղունը, կես մութի մեջ թաղելով երկու թշվառ արարածները, Չըքսալընի անշուք այդ անկյունը, խարքլիկ տան մը խոնավ, մութ գետնահարկին մեջ։ Ծերունիին մոլեգին ակնարկը, դիվային շարժումներով, կը պճլտար տժգույն լույսին մեջ, գառագեղի վանդակին ծակերեն երևցող անոթի վագրի մը բոցափայլ ալքերուն հանգունակ։

Բայց հուզումն սկսավ անցնիլ, թունդ ելած ջիղերը հանդարտեցան, ու գետնեն առնելով անթացուպը՝ կագն ի կաղ մինչև բազմոցը գնաց ու դիակի մը ծանրությամբ ինկավ անոր վըա՝ քթին տակեն մռլտալով․

— Մեկալներուն պես տո՞ւն ինչու չսատկեցար, ան ատեն հաց չէի կտնար ատելու էս ալ կը սատկեի։

Կես ժամ ետքը կանթեղին սև մուրն ավելի երկընցած էր ռւ զազիր հոտն ավելի սաստկացած, Հաճի Մարտիրոսին հերախռիվ գլուխը բարձն ի վար ինկած էր հիմակ, դիմագծերու ահարկու [ 167 ] ծռմռկումով մը, բերանը չափազանց բաց, կմախքի մը ցուրտ երախին նման, ու քանի շնչառությունը ուժգին հևքով մը դուրս ելլեր իր հիվանդ սրտեն, երկար գիծ մը կիջներ կանթեղին մթնագույն բոցեն լուսավորվելով։ Անդին, յուղոտ տախտակամածին վրա, կը ստվերկվեր փոքր նիհար մարմինը Ռափիկին որ մուշ–մուշ կը քնանար անմեղի քունով, հակառակ քաշած թշվառությանը, սիրուն և հաճոյալի։

Եվ երկու հանդիպակաց պատերուն վըա հիմակ անոնց ստվերներն ալ կը խաղային քմշոտ գիծերով, այլանդակ կոտրրվածքներով ու երկարաձգումներով. ծերունիին գլուխը, իր անդնդային երախին հետ մինչև ձեղունը կը բարձրանար ամեն բան կուլ տալու ահռելի թափով մը, ու հանկարծ վար կը թավալեր կանթեղին մեկ փոքր շարժումեն, ու մերթ կերթար մինչև իսկ կը խառնվեր Ռափիկին շուքին հետ, որ վտիտ ու բարակ գիծերովը անհետ կըլլար անոր տակ։

Չըքսալըն հանդարտ Էր, ծանրաթախիծ հանդարտություն մը որ ճիշդ հակապատկերն է ցերեկի թշվառությանը եռացող Ժխորին։ Գիշերապահը ճոկանովը կը տոփեր գետինը, և շուն մը, հեռավոր փողոցե մը սուր կաղկանձ մը կարձակեր։

— Թյությունճի՜ , սիկարա քեհա՜տը, քիպրի՜թ…

Այս տխրաշունչ վայոցը կը լսվեր դարձյալ փողոցներուն մեջ, փոքրիկ Ռափիկին հավիտենական ձայնարկությունը որուն զվարթ ու կայտառ շեշտը քիչ–քիչ տեղի կու տար լալագին եղանակի մը, հեծկլտուքներե ու հառաչներե պատռտված կոկորդե մը դուրս թռչելով։ Մանավանդ առտուները, երբ բնությունը դեռ բոլորովին չէ արթնցած իր մթաստվեր թմրությունեն, Ռափիկի առջևի գիշերվան գավազանին հարվածներուն քայքայող ազդեցաթյունեն ընկճված ու տխրահամակ, գրեթե լալահառաչ կը հաներ իր ձայնը, ոսկորներուն մեջ զգալով դեռ կծու ցավ մը և իր մանկային երևակայության մեջ հրաշեկ երկաթներու պես ցցված տեսնելով հազարավոր անթացուպեր որոնք պատրաստ էին ճղճիմ մարմնույն վրա ելլել իջնելու անխնա, ջախջախիչ։

163 [ 168 ] Բայց երբ արևը կը ծփար երկնքին կապույտ հատակին վրա, երբ ոգևորությունը կը տիրեր փողոցներուն մեջ ու Ռափիկ կը սկսեր առուծախ ընել, իր դեղնած դեմքը վատ երևույթ մը կը ստանար, նվաղկոտ աչքերը կը բոցավառվեին ու իր կայտառիկ ու չարաճճի հասակը կը պտըտցներ փողոցե փողոց, իր երկարաձիգ ու զվարթ կանչն արձակելով․

— Թյությունճի՜ …

Ու ցորեկները, հակառակ իր մեծ հոր խիստ պատվերներուն, սովորություն ըրած էր փողոցի մը մեջ վար դնել իր տուփն, ու հասակակից տղաքներուն հետ զանազան խաղեր խաղալ։ Երբեմն մամեն ավելի հոն կը մնար, տղայության անսանձ բնազդին համակերպվելով, բայց մեկեն ի մեկ, հեղակարծ վերհիշումով մը որ պողպատե դանակի պես կը կտրեր կանցներ իր էութենեն, կը մտաբերեր առջի գիշերվան ահավոր տեսարանը, կը տեսներ տետեին դժոխային դեմքը, ու ինքզինքին գալով կը թողուր խազ զբոսանք, կառներ ճիտը կանցուներ տուփին չվանը ու աճապարանքով կը հեռանար հիմակ անթացուպը կռնակին մեջտեղին ուտելու սարսափելի զգայությամբ մը։

Բայց դեռ այդ վերհիշումը չունեցած ու խույս չտված, խեղճ Ռափիկ վատ արարքի մը զոհ կերթար, որ իր մատաղ կյանքը հը ջախջախեր։ Խաղին ամենեն տաք կետին, տղաքներեն մեկը, մանրանկարը գուցե ապագա այն մարդուն որ միշտ չարիք հասցընելու հետամուտ պիտի ըլլա ուրիշներուն, կամացուկ մը առանց տեսնվելու, կը սպրդեր դեպի Ռափիկին տուփը ու ակնթարթի մեջ բան մը կը թռցուներ անկից․ կամ տուփ մը լուցկի, կամ սիկարեթի թուղթ, կամ ծխախոտի ծրարիկ մը, ու չարութչուն մը գործած ըլլալու անգիտակից ուրախությամբ մը համակ, կը գըրպաներ զայն, Ռափիկին մեկնումեն ետք իր ընկերներուն բաժնելու համար այդ, անարգ կողոպուտը։ Եվ խեղճ աղան, գիշեր ցերեկ չարաչար հոգնեցնելով հանդերձ իր ուղեղը, չէր կրնար գտնել գաղտնիքը այդ կործանարար անհետացումներուն։ Շատ անգամ կը պատահեր որ առջի գիշերվան ծեծը սաստիկ ըլլալով, չէր ուզեր մասնակցիլ տղաքներուն զբոսանքին, և երբ անոնք պատճառն հարցանեին, կը բանար իր աղտոտ շապիքին կուրծքը [ 169 ] և կը ցուցուներ տետեին իջուցած անգութ հարվածներուն երաշխեպները վտիտ ոսկորներուն վրա․ անսիրտ չարաճճիները, գործին տեղյակ, խնդալեն կը ճաթեին ու դարձյալ կը ստիպեին զայն իրենց հետ խաղալու․—Ռափիկին սիրտը չէր դիմանար, վար կը դներ անիծյալ տուփը, ու կը սկսեր վազվռտել, մինչ Գարեգին, չար տղան, իր սովորության համեմատ, մատները գաղտագողի կերկնցներ անոր տուփին մեջ։

Ի՜նչ դժոխային սրտադողով կը պաշարվեր Ռափիկ, երբ արևը մարը կը մտներ ու մութի ստվերները կը սկսեին սպրդիլ փողոցներուն մեջ․ քայլը առաջ չէր երթար․ իր արցունքոտ աղվորիկ աչքերը երկինք կը սևեռեր՝ գերագույն անհուսալի աղաչանքովն առլի․ բայց վերջապէս, ուզեր-չուզեր, պիտի մտներ այդ տանջանարանը, գետնահարկի խոնավ խուցը ուր ահարկու ծերունին կը սպասեր, անթացուպը ձեռքն առած։

Երբեմն, իր անքուն գիշերները, կատաղության անզոր թափեր կունենար Ռափիկ․ անակնկալ ներշնչումով մը կերազեր գտնել հեղինակն իր չարչարանքներուն, այն աներևույթ էակը որ իր տուփը կը կողոպտեր շարունակ, անխնա․ ու իր մոլեգնության մեջ վրեժ մը կուխտեր․ անողոք, վայրագ վրեժ մը այդ անիծածին դեմ։ Իր տկար բազուկներուն մեջ կուզեր խեղդել զայն, ջախջախել գանկը, կտոր կտոր ընել, կոխկռտել, չքացնել։ Բայց շուտով զգալով իր անզորությունը, կը սկսեր հորդ արցունք թափել ու իր կարծր սնարը խածոտել հուսահատորեն…

«Ձո՛ւկ, ձո՛ւկ, Ռափիկին ձուկը, կըսեր ամեն մարդ, թարմ, համով, աժան»։

Եվ իրավունք ունեին․ իր ընտրած ասպարեզին պատիվ կը բերեր կորովի, հաստաբազուկ տղան․ ամենեն ընտիր, պատվական ձուկերը կը բռներ ու լեցնելով չավելայի մը մեջ, փողոցե փողոց կը պտըտցներ, ալ հիմակ իր հաստցած, մեծագոռ ձայնովը պոռալով․

— Թազե պալըքլա՜ր… [ 170 ] Կը թվեր անոնց տեսակները, իր ամբողջությամբը շրջուն ռեքլամ մը ընելով իր ձուկերուն, որոնց հետ հարգանոք ու փայփայանքով կը վարվեր միշտ, դիզելով զանոնք իրարու քով,զուգաչափորեն, և ձուկի այդ շարքերը արծաթի փողփողումներով կը շողային արևին տակ։ Ամենեն ավելի ինքզինքը սիրցուցած էր իր բարեսրտությամբը, թաղին ամենեն հարուստները անկից կը գնեին պետք եղած ձուկը։

Իրիկուն մը տուն գացեր էր Ռափիկ ու ապշությամբ տեսեր որ տետեն անթացուպը չի վերցուներ իրեն զարնելու, և անկյունը կքած կը հևար։ Անմիջապես դրացիներն օգնության կանչեր էր, որոնք վազեր եկեր էին, բայց ծերունիին վախճանն հասեր էր.հազիվ ժամանակ եղեր էր քահանա մը բերելու ու հաղորդություն առնել տալու մահամերձին որ իր հուսկհետին հառաչը չարձակած, թոթովելով ըսեր էր շուրջը գտնվողներուն.

— Ռափիկին ըսեք թյություն... չը գողնա...

Հաջորդ օրն իսկ Ռափիկ ա՛լ զզված, մեկ կողմ նետեր էր դըժոխային տուփը, լայն ու հանգիստ շունչ մը առնելով։

Ու ձկնորսության սկսեր էր, անդիմադրելի կոչում մը զգալով այս արհեստին։

Հիմակ իսկ որ քսաներեք տարու էր, երբեմն առանձին գտնված ատենը, մանավանդ գիշերները անկողնին մեջ սոսկումով կը հիշեր, իր մանկության զարհուրելի օրերը, աչքին առջև կուգար տետեին դաժան, ահարկու դեմքը, անոր աչքերուն կատաղի պճլտուքը երբ զինքը տեսներ, և մանավանդ, օ՛հ, մանավանդ այն հրեշ անթացուպը, որ իր մարմինը կը կործաներ, կը խոշտանգեր, իր քաշած աննկարագրելի տառապանքնե՞րը, զրկանքները. հապա այն անլուծելի, անմոռանալի առեղծվածը. այն անծանոթ պատճառը որով ամեն օր իր տուփին մեջեն նյութեր կանհետանային. ասիկա չէ՞ր գլխավոր պատճառն իր թշվառության ու իր չարչարանքին։ Եվ իր կարշնեղ ձեռքերը գեռ. մոլեդնորեն կը գոցեր այս պարագան հիշելով, որ բնավ միտքեն չէր ելլեր, ու կուզեր իր դիմացը տեսնել վատ արարածը որ այդ անգթությունը կըներ իրեն ու բզկտել զայն։

Բայց հիմա գոհ էր իր վիճակեն, գրեթե երջանիկ էր։ Գիշերները [ 171 ] ները ծովուն վրա կանցուներ շատ անգամ, ձուկ որսալու համար մեկ քանի ընկերներով,ու առուտները, չավելան գլուխը զարկած, փողոցները կելլեր՝ իր ուժեղ ձայնը տարածելով․

— Թազե պալեքլա՜ր․․․

Ցորեկ մըն էր, աշնան սկիզբը։

Ռափիկ ետ կը դառնար ձուկերուն մեծ մասը ծախած, սիրտը գոհ և ուրախ։ Փողոցե մը անցած պահուն, ուր շատ ծանոթ էր Ռափիկ, տունե մր կանչեցին զինքը։ Կարծելով որ ձուկ պիտի գնեն, վար առավ չավելան դրանը առջև ու ձեռքերը մեջքին դըրած, սպասեց․ դուռը կամաց մը բացվեցավ ու կնոջ վշտահայտ, գրեթե նոր արցունքոտած դեմք մը դուրս երկննալով՝ մեղմիվ ըսավ․

— Ռափի՛կ, տղա՛ս, քիչ մը վեր կուգա՞ս․․․զավակս կուզե կոր քեզի։

— Բեք աղեկ, մայրիկս, կամ․․․ ըսավ Ռափիկ ձուկերովը մեկտեղ ներս մտնելով. տղադ ինչ պիտի ըսե քի ինծի․․․

Կինը հառաչ մը արձակեց։ Պատասխան չտվավ։

Ձկնորսը եմենիներր հանեց ու բոպիկ ոտքերովը կնոջեն առաջնորդվելով վերի հարկն ելավ, ուր սենյակ մը մտավ։

Տխուր պատկեր մը պարզվեցավ հոն իր աչքին։

Մահճակալի մը վրա հիվանդ մը պառկած էր կմախաձև․ երիտասարդ մըն էր անշուշտ զոր հյուծախտր կրծած ու մահվան դուռը բերած հասցուցած էր․ կը հևար։ Սնարին կողմը աթոռի մը վրա քահանա մը նստած էր, ու քիթին տակեն բան մը կը մռըլտար, հոգեվարքներուն աղոթքը։

Ռափիկ ներս մտավ վարանելով, շփոթված․ իրեն ընկերացող կինը կամաց մը անկողնին մոտենալով րսավ հիվանդին

— Գարեգին՛, զավակ՛ս, իշտե Ռափիկը եկավ։

Հիվանդը էլեկտրական ցնցում մը կրածի պես, ամբողջ մարմնովը դողդողաց, աչքերը թարթափեց ու ակներև ճիգով մը բացավ ղանոնք․ Ռափիկը տեսնելով իր դեմը, սփոփանքի լայն [ 172 ] հառաչ մը արձակեց կոկորդեն. գլխովը նշան մը ըրավ որ մոտենա։

Ռափիկ արմնալով–զարմնալով, մոտեցավ հիվանդին, քիչ մը հուզված։ Մահամերձը բռնեց անոր գլուխն ու անգույն շուրթերն անոր ականջին տանելով կամացուկ մը ըսավ․

― Ռափի՛կ, ինծի ճանչըցա՞ր…

― Չէ՛.

― Սա կիտե՞ս… պզտիկութեանդ թյութուն կը ծախեիր տե… ցորեկները մեկտեղ կը խաղայինք…

Ռափիկ դարձավ հիվանդին երեսը նայեցավ, հիշատակները պտրտելով․ ու կերևա թե անմիջապես մտաբերեց․

― Ծո, հա՛, Գարեգինը… վա՛յ զավալլը… եղար քի…

― Պիտի մեռնիմ… ամա մեռնելէս առաջ աֆ ըրե ըրածիս…

― Ի՞նչ ըրիր քի աֆ ընեմ…

Հիվանդին դիակնային դեմքը ցավագին կծկում մը ունեցավ․ բռնեց նորեն Ռափիկին գլուխն ու ականջն ի վար փսփսաց․

― Խութիիդ մեջեն թյություն… թուղթ… քիպրիթ գողցողը ես էի… աֆ ըրե…

Մռնչյուն մը արձակելով ետ նետվեցավ Ռափիկ՝ դեմքն ահ֊ ռելի կերպով այլայլած, տժգույն, սևեռական, դողահար։

― Վա՛յ, տուն էիր հա՞… անօրե՛ն…

Ու փայլակի արագությամբ, ակնթարթի մեջ հիջեց իր ամբողջ տառապագին մանկությունը , թշվառությունը, չարչարանքները, ծեծերը, ամեն՚ բան վերջապես, որոնց պատճառն էր, միակ պատճառն էր այդ մահամերձ հիվանդը։ Ռափիկ իր ուխտին հավատարիմ, վեր առավ իր ահարկու սեղմ բռունցքը՝ մեկ հարվածով ջախջախելու համար այդ անխիղճ, անագորույն արարածը, բայց կանգ առավ քայլ մը հեռուն․ քահանան սպիտակամորուս ծերուկ մը, բռնած էր իր բազուկեն, ու հիվանդը կը ցուցներ մատովը։

Հյուծախտավորը, մահճակալին վրա կռնակի վրա փռված հիմակ աչքերը փակ, կզակը կը շարժեր միայն․

― Ա՛ֆ ըրե… ա՛ֆ ըրե… ա՛ֆ ըրե…

― Ի՞նչ եղավ, ի՞նչ զգաց Ռափիկ․ վար ինկան իր հուժկու բազուկները, [ 173 ] դեմքին ահարկու արտահւայտությունը անհուն արգահատանքի մը փոխվեցավ, թացություն մը շողաց աչքերուն մեջ, ու կերկեր ձայնով մը․

— Ա՛ֆ ըրի․․․ ախպարս․․․ ա՛ֆ ըրի, ըսավ ու խենդի պես դուրս վազեց սենյակին դուռնեն, գահավիժորեն վար իջավ, եմենիները ոտքը անցուց և չավելան գլուխը զարնելով, փողոցը նետվեցավ, իր կսկիծին ու ահռելի տագնապին մեջ սա հին վաղեմի բացագանչությունն արձակելով․

— Թյությունճի՜․․․ սիկարա քեհատը․․․ քիպրիտ․․․

Դրացիները, որոնք պատուհանն էին, շատ խնդացին Ռափիկին այս անուշ կատակին վրա։