Գիշերին մեջ

Գիշերին մեջ


Հայկ եղբորս հիշատակին

Կլայննա երկինքը անծա՜յր ու ջի՜նջ,
Գյուղին վրա քիչ քիչ մութը կըկոխե,
Ամեն բան իրեն գույնը կըփոխե,
Հանդա՜րտ ամեն կողմ, մո՜ւթ է ամեն ինչ:

Վարդն իր աչքերը կգոցե մութին.
Ծառերն են կեցեր լո՜ւռ, բազկատարա՜ծ.
Նոճին իր գլուխն է վեր կարկառած.
Լույսեր կ՚արյունին ծառերեն անդին:

Ահա կքննա բնությունն համակ.
Կայնքը դադրեցավ. թռչուն մը մինակ,
Միս մինակ – ինչո՞ւ – կ՚երգե տրտմունակ:

Գիշերային այս լռության մեջ խորին,
Իր սրտաբուխ երգերն սրտես կթռին,
Ու մինակ-մինա՜կ – ես կու լամ լռին…