Գիշեր 2 (Կուրղինյան)

Գիշեր

Շուշանիկ Կուրղինյան


Գիշեր 2


Ահա սահեց լուսնկան
Երկնքում,
Մորմոքաբեր շշուկ անցավ անտառով․
Սիրտս հուզվեց մի հին ցավի պատճառով․
Չհանգած կայծեր լույս ընկան
Իմ կրծքում։

Հոգիս քեզ է երազում—
Իբր թե՝
Սաղարթներից ղողանջում է սիրո վեճ․․․
Տապ համբույրդ ես զգում եմ օդի մեջ,
Սիրտս ծնեց երազում
Վառ հրդեհ․․․

Լա՜վ է այսպես— չկա ցավ,
Խանդ, կսկիծ,
Որոնում եմ քո ստվերը ես լռին,
Սրտիս բոց լույս չի տալիս անտառին․․․
Լուսնկան էլ չքացավ
Երկնքից․․․


1911 թ. 8 հունվարի