***

Գնաց վայրկյանը, վերադարձ չկա.
Մի թող, սիրելիս, որ տխուր լինեմ:
Փախչող գետերում լեռների կանչ կա.
Մի թող, սիրելիս, որ տխուր լինեմ:

Օրը արեւ է հեռվում գլորում.
Մի թող, սիրելիս, որ տխուր լինեմ:
Դու քո աչքերում լույսերս պահիր,
Մի թող, սիրելիս, որ տխուր լինեմ: