Գործավորուհիին երգը

Գործավորուհիին երգը


Մանե՛, մանե՛, ճախարակ,
Նստի՛նք, բանե՛, ճախարակ։
Անտերին տեր ճախարակ․
Լուսնակ ծագեր է վերեն,
Աչքըս լուսցեր է նորեն․
Լուսնին լույսով մանեմ ես,
Ճերմակ ոստեր շինեմ ես,
Աղքատ օրով ու լացով
Որբեր պահեմ մանածով,
Մանե՛, մանե՛, ճախարակ,
Նստի՛նք, բանե, ճախարակ,
Անտերին տեր ճախարակ,
Որբերուն հաց ճախարակ։

1913