Գրաբարի դասագիրք/Մոգերի գալը Երուսաղէմ

3) ՄՈԳԵՐԻ ԳԱԼԸ ԵՐՈՒՍԱՂԵՄ (Մատթ․ Բ․ 1-6)

1Երբ Յիսուս ծնուեց Հրէաստանի Բեթղեհէմ քաղաքում, Հերովդէս արքայի օրով, ահա արևելքից մոգեր եկան Երուսաղէմ և ասացին․ 2«Ո՞ւր է հրեաների արքան, որ ծնուեց, որովհետև նրա աստղը տեսանք արևելքում և եկանք նրան երկրպագելու»։ 3Եւ երբ Հերովդէս արքան լսեց այս, խռովուեց, նրա հետ՝ և Երուսաղէﬕ ամբողջ ժողովուրդը։ 4Եւ հաւաքելով բոլոր քահանայապետներին ու ժողովրդի օրէնսգէտներին՝ հարցրեց նրանց, թէ ո՞ւր պիտի ծնուի Քրիստոսը։ 5Եւ նրանք ասացին նրան․ «Հրէաստանի Բեթղեհէմ քաղաքում, որովհետև մարգարէի ﬕջոցով այսպէս է գրուած․ 6«Եւ դու, Բեթղեհէ՛մ, Յուդայի՛ երկիր, Յուդայի քաղաքների մէջ փոքրագոյնը չես․ քեզնից ﬕ իշխան պիտի ելնի ինձ համար, որ պիտի հովուի իմ ժողովրդին՝ Իսրայէլին»։