Գրաբարի դասագիրք/Յիսուսը Եգիպտոսում

4․ Մոգերի երկրպագությունը (Մատթ․ Բ․ 7-12) Գրաբարի դասագիրք

Մանուկ Աբեղեան

6․ Բեթղեհեմի մանուկների կոտորածը (Մատթ․ Բ․ 16-18)
5) ՅԻՍՈՒՍԸ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ (Մատթ․ Բ․ 13-15)

13Եւ երբ նրանք այնտեղից գնացին, ահա Տիրոջ հրեշտակը երազի մէջ երևաց Յովսէփին ու ասաց․ «Վե՛ր կաց, վերցրո՛ւ այդ մանկանը և նրա մօրը ու փախի՛ր Եգիպտոս․ և այնտեղ ﬓա՛ ﬕնչև որ քեզ ասեմ․ քանի որ Հերովդէսը փնտռում է այդ մանկանը կորստեան մատնելու համար»։ 14Եւ նա վեր կացաւ, առաւ մանկանն ու նրա մօրը, գիշերով, և գնաց Եգիպտոս ու այնտեղ ﬓաց ﬕնչև Հերովդէսի մահը, 15որպէսզի կատարուի մարգարէի բերանով Տիրոջ կողﬕց ասուածը, թէ՝ Եգիպտոսի՛ց պիտի կանչեմ իմ Որդուն։