Սեկրետարն եկավ - դե փախի՛ր, Մուզա,
Թե չէ որ [այստեղ] տեսնի, կըխոսա.
[Բայց տերտերներ կան դռանը կանգնած,
Դու չես ուզում տեսնել նրանց,
(Ինչպես նրանք էն օրը քեզ
Ծաղրեցին [քեզ իր] համար-
էլ չենք ուզում տեսնել իրար)
Դե եկ այստեղ արխիվ մտիր,
Մեր Կարապետն էլ է պոետ,-
____________
Վերնագրի նախնական տարբերակը` «Գրագիր -պոետ Մուզան»:
Վերնագրի դիմաց`
«Հետո
Տիրացու Մուզան».
1-2 տողերի դիմաց`
«Վերջումը -թեև մենք այսքան ենք անում քահանան շինելու համար -բայց քեզ ձրի կըշինենք -եկ դարձիր տերտեր -և ապա` «Տիրացու Մուսան»
1
Սեկրետարան եկավ -օ՜, փախի՜ր, Մուզա,
3
Բայց դռանը տերտերներ կան
8
Դե եկ այստեղ արխիվը մտիր,
1-2 տողերի դիմաց, աջ լուսանցքում
[Օ՜,] Հազիվ թե [այստեղ] ներս մտա, ընկեր,
Ճշմարիտ ամո՜թ, այս ո՞ւր ես ընկել,
Դուրսը կանգնած տերտերները Այսպես ծաղրում են
|
|
10
Բայց չէ, հոգիս, կացի՛ր, կացի՛ր,
Այնտեղ գուցե կորչես անհետ,
Շատ են գործերն խառնուփնթոր.
[Կամ] թե հանկարծ [չար մենտոր]
Քեզ էլ կուտեն չար մենտոր,
Ինչպես վեհի կոնդակները,
Կամ թոզի մեջ կըխեղդվես,
Կամ թե խարփուխ կընկնես ցրտում…
Ինչպես մեր խեղճ Կարապետը,
Արի կողքիս ակոշկից թռիր,
20
Այնտեղ ապակի չի լինում [երբեք],
Բայց, չէ, չըլնի [թե] ոտդ կոտրես,
Հետո մենակ ինչ անեմ ես -
Թևդ ծալիր առժամանակ,
Արի մտիր թղթերիս տակ -
Իսկ եթե կուզես,
Սեկրետարին տես,
Խոստացիր դու էլ
Հրաման գրել…
Դարձիր գրագիր,
30
Որ կարողանանք միասին լինել -
Իսկ թե կուզես -
Մի բան տուր մեզ,
Տերտեր շինենք <…>
|
|
Ի՞նչ շատ է տխուր -
Շատ է նեղ -
Սովորել ես հա՛ - թռչել վերևից
Սարերի օդին - երկնքի հոտին -
Եվ, այո՛, չես նայել վերևից.
Արի նստիր - գրիր -
|
|
40
Ահա <2 անընթ.> պատրիարքը գրում է.
Այ հենց թեկուզ այս հրամանը -
…Մենակ թողած յուր կնկանը,
Եվ յուր մանրիկ որդիքն անճար,
Բացակայեց օտար աշխարհ…
Արդ՝ սրբազան, ձեզ ենք դիմում,
Ասում են ձեզ հանձնյալ թեմում
Մտել է մի ռուսի ջաղաց…
Տասնևիննը տարի փախած -
Ինքը կույր է, գլխին կեղծամ -
50
Կարճահասակ, վաթսունվեց ամ,
Միրուքը սև… մեծ քիթ ունի,
Հիմա, գուցե ընկած լինի.
Արդ՝ աղաչեմք, սրբազան հայր,
|
|
Ղրկեք նրան ծննդավայր…»
Բայց հրամանը դեռ չըգրած,
Գործակալի փեշը փռփռաց,
Եկավ կարդաց թղթերը,
[Եվ հենց իսկույն ևեթ] պատասխանեց…
- «…Շատ գուն գործեալ և ոչ գտաք
60
Զհամարեցին քաչալ Ավաք,
Զորմէ յայտնեմք խոնարհաբար,
Ոչ ճանաչեմք զայդպէս օտար…»
Եվ դեռ ասում են, թե մեր Ատյանում
Արագ չեն ազգի գործերը գնում…
Այս էլ ապա գրիր շուտով -
«…Հրամայել ձեզ յոյժ փութով
'Ի կատարումն հրամանի սորին
7 անցեալ ամսին
Ստանալ զգինս շարականի
70
Յայրւոյ մեռեալ տէր Անբանի…»
|
|
Ահա սակայն մի այլ խնդիր,
Ես կըկարդամ, դու ականջ դիր.
Արդարադատ և սուրբ ատյան
Պատիվ ունեմ… տերտերն իմ տան,
Որ մենակ ծեր հորս է թաղել,
Ուզում է շատ օգուտ քաղել.
Հիսուն ռուբլին չի ընդունում
Եվ աղմուկ է գլխիս հանում,
|
|
Չի կամենում հաշիվ դրստել,
80
Ասում է ինձ՝ թանկ է նստել
Լուսանցքում կատարված հավելումներ.
Որ ստացեալ էր շարական
'Ի վիճակային ատենէդ
Եւ մնացեալ էր պարտական
Վաթսունուհինգ արծաթ մանեթ,
Որովհետև ոչ գիտէր նօտա
'Ի լուսանցս գրեալ է սչօտա
Ահա այսպես. «Մարտի մեկին
Պետրոս քյոխվի նոր մանուկին
Մկրտեցի, չըգրեցի
90
Լուսագինը ջեբս դրեցի»։
Իսկ [շարականն ամենևին]
Դարձել էր հին.
Շատ տեղ ցխոտ, շատ տեղ ճղեալ,
Բոլորովին խարաբ եղեալ
Եվ դարձել է հին.
Արդ, սուրբ հայրեր,
Այժմ սրբեր և տիրուհին [չեն]
<2 անընթ.>
[Լաց են լինում,
100
Աղաչում են <1 անընթ.>]
[Որքան նեղում եմ ու պահանջում] տանջում.
Արդ - խնդրում եմ սուրբ ատյանին
Ի՞նչ անեմ այս տիրուհու հետ
[- Կտրի]
- Մերժել այրոց [խնդիրն] ու լացը,
Կապել նորա կալահացը,
Մինչ լրանա շարականի գինը,
Այո, մենք այսպես խիստ ենք, անաչառ,
[Մենք գործ ենք շինում] -
110
[Այստեղ հոգևոր ատյան է արդար -
Մեզ համար չըկան ոչ <…> կին,
|
|
Ոչ մանրիկ որբեր՝ արցունքն աչքերին,
Մեզ համար միայն կա օրենք]:
Ո՜հ, ինչ տանջանքով ներս մտա, ընկեր,
ճշմարիտ ամոթ, այս ո՞ւր եմ ընկել,
Դուրսը կանգնած տեր հայրերը
Անտեղի ծիծաղեցին ինձ <…>
Նայիր, [նայիր] գլխի սև խոպոպին -
Դա նման է միայն հոպոպին.
Իսկ մեկն եկավ - թե իմ ծուխ դարձիր,
Հազիվ մտա նախատինքով,
Ծառան եկավ - շնորհավոր նոր տարի,
Ութ ամիս է անցել -
Թե չեք հասկանում - մի բան բաշխեցեք -
Բայց դու ինձ այն ասա -
Ո՞ւր այստեղ եկար, անհանգիստ Մուսա.
Հիմա ինչ անեմ քեզ - երբ տերտերները գան
Երբ սեկրետարը տեսնի -
Որտե՞ղ պահեմ քեզ <…>
|
|
<3>
Բայց դու ինչու հանկարծ այդպես
Գունատվեցիր… վեր թռար -
Ո՞վ գիտի, դու հենց իմացար
Երկրաշարժի <…>
- Հանգիստ կացիր - տիրացուն է,
Քննություն է տալիս ներսը -
Շարական է ասում նոտով -
Բայց որովհետև տգետ էր,
Երկու շաբաթ ժամանակ տվին,
10
Որ պատրաստվի մի անտաշի մոտ,
Որ սովորի կրոն ու գիտություններ.
Մի՞թե սրանից դժվար <…>
Դու չես ճանաչում այն վարդապետին,
Որ մի բարձր դպրոց են կանչում,
Որ լինի աստվածաբան.
Ասում է՝ ես չըգիտեմ աստվածա<բանություն>.
Երեք ամիս ժամանակ են տալիս -
Որ դառնա աստվածաբան ևն, և այլն -
- է՛հ, հեր օխնած, մի զարմանար,
20
Վեց օրը տերտեր դառնալու համար
Դու փոքր միջոց մի համարիր։
Վեց օրում աստված աշխարհք ստեղծեց -
[Ինչ կա. մի քանի <…>]
Յոթներորդն էլ ավել եղավ-
|
|
25
Նա մի տգետ [աղքատ] մարդ էր,
Միշտ ուզում էր դառնալ տերտեր,
Այդքան, հարկավ, բավական էր,
Բայց կան նաև քանի բաներ,
Որ <1 անընթ.> գիտելիքներ և նոր, և հին.
30
«Ուսմունք պատշաճ քահանային»։
|
|
————————
Վերնագրի նախնական տարբերակը՝ «Գրագիր-պոետ Մուզան»։
Վերնագրի դիմաց՝
«Հետո
Տիրացու Մուզան».
1-2 տողերի դիմաց՝
«Վերջումը-թեև մենք այսքան ենք առնում քահանա շինելու համար - բայց քեզ ձրի կըշինենք - եկ դարձիր տերտեր - և ապա՝ «Տիրացու Մուսան»։
1
Սեկրետարն եկավ — օ՜, փախի՜ր, Մուզա,
3
Բայց դռանը տերտերներ կան
8
Դե եկ այստեղ արխիվը մտիր,
1-2 տողերի դիմաց, աջ լուսանցքում.
[Օ՜,] հազիվ թե [այստեղ] ներս մտա, ընկեր,
Ճշմարիտ ամո՜թ, այս ո՞ւր ես ընկել,
Դուրսը կանգնած տերտերները
Այսպես ծաղրում են <. . .>
12
Գործերը շատ են խառնուփնթոր.
14-16
Քեզ էլ կուտեն - այն ինչպես որ
Վեհափառի կոնդակները,
Կամ թե խարփուխ կընկնես ցրտից…
8-16
տողերի դիմաց, աջ լուսանցքում.
Տեր Գարեգինն էն օրն ասաց,
Որ այդ սաստիկ տանջող ախտ է -
Դրանով բանաստեղծն այդ անբախտ է -
Ինքն էլ էր երբեմն պարապում բանաստեղծությամբ
(Մինչև անգամ տեր Կոստոն հիացել էր)
20
տողի ղիմաց՝
Միմիայն սարդի ոստայն
23
Թևերդ հավաքիր միառժամանակ,
28
Թղթերը գրել
31-39 տողերի դիմաց, աջ լուսանցքում՝
«16 մանեթ - 66 կոպեկ տարեկան, 10 մ. էլ պարգև, բայց չպետք է խոսաս բաներ
[Բայց ձեր] տանը պետք է խելոք լինես -
Թե չէ [այստեղից] հանկարծ դուրս կանեն քեզ -
[Նույնպես պետք է բանը չըխոսաս]
Ու կըգրես, որ ոչ մեկն էլ -
Չըհանդգնի քեզ ձեռք մեկնել -
41 Այ հենց այս շրջաբերականը -
41-43 տողերի դիմաց՝
Թե համարեցին քաչալ Ավաք,
Ջահել կնիկ, մանրիկ զավակ
Անօգնական, թողած անճար.
54-55 տողերի միջև՝
Եվ [մենք] արդ ահա մենք այսպես խիստ հրամայել գործակալին՝
Փութով գտնել այս քաչալին,
Եվ ուղարկել յուր հայրենիք
Առ յուր որդիք և առ կնիկ…
57 ա Եկավ կարդաց <…> հանեց
բ Եկավ կարդաց իսկույն ևեթ
գ Եկավ կարդաց և հենց կոնսիստորում
88 Ահա այսպես. «Ամսի մեկին
92 Եվ շարականն խարաբ եղեալ
3 - 9 Բայց որովհետև կրոն չըգիտեր,
Վեց օր ժամանակ տվին,
19 - է՛հ, հեր օխնած, ինչ ես զարմանում,
21 Միթե վեց օր քիչ ես համարում -
27 Բայց այդ տգիտությունը իհարկե բավական էր,
30 «Պատշաճ ուսմունք քահանային»