Նորա 25-ամյա հոբելյանի առթիվ Ազգիս շարավոտ[1] վերքը լըվանալ, Լիրբ մեծատունին անվախ ապտակել, Գոհարով ծածկած կեղտերը բանալ, Կեղծավորների դիմակը պոկել, Ու խեղճ կինտոյին դընել մարդու շար` Այս ամենն զորեց միայն քո՛ հանճար։